Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ-ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՏՀ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
22/10/2009 12:14
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ-ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՏՀ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրենի ներկայացրած դասախոսությամբ, հնգամյա հաջողություններն  ու կուտակած փորձը փոխանցել է Երևանի պետական տնտեսագիտական համալասարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներին:

Կրթությանն աջակցելու բիզնեսի պատրաստակամությունը կարող է դառնալ մշակույթ`  Հայաստանում գործող տարբեր կազմակերպությունների համար: Կեղեկատվական  տեխնոլոգիաների կառավարման ոլորտում  հնգամյա առաջադեմ փորձ, հմտություն և գիտելիք ձեռք բերած ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանոեղներին բացահայտում է կորպորատիվ կառավարման ընձեռած առավելություններն ու կարճ ժամանակահատվածում զհալի հաջողությունների հասնելու ուղիները` ՎիվաՍել-ՄՏՍ  ընտանիքում բոլորի կողմից   ամրագրված  ընդհանուր արժեքները.  այդ թվում ` բաժանորդների  և գործընկերների նկատմամբ հարգանքը, մատուցվող ծառայության որակը, նորարարություններին մշտապես հետևելը և այլն:

«Պատրաստված կադրեր ունենալու և ուղեղների արտահոսքից խուսափելու  լավագույն տարբերակը  վաղվա մասնագետին ընդառաջ գնալն է: Շահում է ոչ թե նա, ով բավարարվում է իր հաջողություններով, այլ նա, ով չի վախենում ցույց տալ   դեպի այդ հաջողությունը տանող ճանապարհը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործունեության  հենց սկզբից կողմնակից է այդ ռազմավարությանը: Դա նաև կորպորատիվ պատասխանատվության դրսևորման մոդել է: Մենք ցանկանում ենք տեսնել գիտելիքի վրա հենված, զարգացող տնտեսություն ունեցող երկիր: Մեր բիզնեսի առաքելությունը շարունակական կրթություն ապահովելն է», – ուսանողներին ուղղված խոսքում  նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲՈՒՀ-երի հետ համագործակցության նորարարական մոդելը` «Բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի  հետ  քննարկում ծավալելու  լուրջ հնարավորություններ է ընձեռում  հանրապետության տարբեր մարզերի ուսանողներին:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 92.19 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37