Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 2010Թ.-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԻ 4G-Ն
30/10/2009 18:56
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 2010Թ.-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԻ 4G-Ն

«Բիզնես 24»-ին Վիվասել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) հայտարարում է չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայությունների ներդրման ծրագրերի մասին: Հաշվի առնելով այն կանխատեսումները,  որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաև հաջորդ տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրում է ներդնել «Երկարաժամկետ էվոլյուցիայի»` (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010 թ-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների 40 տոկոս աճ: Լայնաշերտ ծառայություններից օգտվող բաժանորդները մի մասն են   ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների փոխանցման տարատեսակ ծառայություններից օգտվողների: Այսօրվա դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS, EDGE և UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվում է  600 հազար մարդ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդների մոտ 30 տոկոսը: Այս տարվա հունվարից սկսած, բաժանորդների այս խումբն աճել է 17 տոկոսով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների շուրջ 20 տոկոսն օգտվում է UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա իրականացվող 3G ծառայություններից:

Ակնկալվում է, որ Հայաստանի ևս 47 քաղաքներում և խիտ բնակեցված գյուղական համայնքներում 3G ցանցի  ներդրումից հետո,  ծառայություններից օգտվողների թիվը  շարունակելու է աճել` ավելի վաղ արդեն իսկ այն օգտագործող Երևանի, Վանաձորի և Գյումրիի հետ  կազմելով Հայաստանի բնակեցված տարածքի 64,4 տոկոսը: 2.5G և 3G ծառայությունները հասանելի են նաև Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այդ թվում կառամատույցներում, շարժասանդուղքներին և շարժման մեջ գտնվող գնացքի վագոններում:

Հավատարիմ մնալով «Վոդաֆոն» և «ՄՏՍ» ընկերությունների միջև ձեռք բերված ռազմավարական համագործակցության պայմանավորվածությանը, «Վոդաֆոնի» մասնագետներն իրականացնում են «ՄՏՍ»-ի բոլոր դուստր ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքի արդյունավետության մոնիթորինգ: «Վոդաֆոնի» փորձագետների կողմից անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության արդյունավետությունը համապատասխանում է Արևմտյան Եվրոպայում ընդունված չափանիշներին: Ինչպես հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը, «ՄՏՍ» խմբի բոլոր ընկերություններից առավել բարձ ցուցանիշներն է գրանցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, այդ թվում` արդյունավետ կառավարման և ղեկավարման ասպարեզում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր բաժանորդներին առավել հարազատ ու ընկալելի ներկայանալ իր ապրանքանիշով, ինչպես նաև մատուցել առավել համապարփակ նորարարական ծառայություններ: «Մենք ջանք չենք խնայի էլ ավելի  ամրապնդելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի դիրքերը, ընկերությունն ավելի մոտ դարձնելով իր բաժանորդներին»,-մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելությունն անցնում է զուտ գործարարության սահմաններից: Կայուն զարգացման տեսլականը պահպանելով մեր գործունեության հիմքում, 2010-ին ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է համագործակցությունը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, հավատարիմ մնալով տարեցտարի նորանոր ոլորտներ ընդգրկող Կորպորատիվ պատասխանատվության մեր ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության ծրագրերն ընդգրկում են մշակույթի, սպորտի, բնապահպանության  և կրթական ոլորտները: Հավասարապես ուշադրության կենտրոնում են երեխաները:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02