Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՎԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊԻ ԱՅԼ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
04/11/2009 18:22
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՎԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊԻ ԱՅԼ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում են, որ ընկերությունը նվազեցնում է դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր զանգերի սակագինը «Քեզ համար – Էքսկլյուզիվ» նոր կանխավճարային սակագնային պլանի շրջանակում: Այսուհետ Beeline ցանցի հաճախորդների համար դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 29.99 դրամ: Նախկինում նման զանգի մեկ րոպեի նվազագույն գինը 39 դրամ էր:

«Քեզ համար – Էքսկլյուզիվ» նոր առաջարկը շփումն ավելի հարմարավետ և մատչելի է դարձնում ոչ միայն մեր ցանցի ներսում, այլև դեպի Հայաստանի և ԼՂՀ մյուս ցանցեր զանգերի դեպքում», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ -ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline բոլոր սակագնային պլանների հաճախորդները կարող են անարգել անցնել «Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային պլանին` պահպանելով սեփական համարը:

«Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթին անցնելու գինը կազմում է 299 դրամ: «Քեզ համար», «Հանրապետություն», «Խոսիր» և «Ազատ շփում» սակագնային փաթեթից անցնելու դեպքում հեռախոսահամարը պահպանելու համար բաժանորդային վճար չի գանձվում: Մնացած սակագնային փաթեթների բաժանորդներից դեպի «Քեզ համար – Էքսկլյուզիվ» ՍՓ անցնելու դեպքում գանձվում է օրական բաժանորդավճար 29.99 դրամ:

«Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթիի բաժանորդների համար ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված և այլ բջջային ցանցեր` ընդամենը 29.99 դրամ: Ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 19 դրամ: Դեպի այլ , այդ թվում միջազգային օպերատորների ցանցեր ուղարկած մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 50 դրամ:

«Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային պլանում նախատեսված են նաև բջջային ինտերնետի մատչելի սակագներ: Փոխանցված /ստացված տվյալների 1 ՄԲ արժեքն է 29 դրամ:

«Քեզ համար – Էքսկլյուզիվ» սակագնային պլանի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02