Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԱՆԵՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖՈՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ
10/11/2009 14:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԱՆԵՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖՈՍՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երեկ հյուրընկալվել էր Մարտունու Վանեվան համալսարանում:

Ունկնդրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի «Բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունը, Մարտունու Վանեվան համալսարանի տնտեսագիտության, մանկավարժության և կառավարման եվրոպական դպրոցի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմն այսօր հնարավորություն ստացան ավելի մանրամասը ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության փորձին, կառավարման մշակույթին և կորպորատիվ պատասխանատվության հայեցակարգին:

Շուրջ մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում, որին հետևեցին բազմաթիվ հարցեր, Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց շուկայում ընկերության հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան: Դասախոսության մեջ շոշափվող ամենակարևոր թեմաներից մեկը վերաբերում էր աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում նորարարությունների դերին: Ուսանողները պատկերացում կազմեցին արդյունավետ կառավարման սկզբունքների մասին: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց Վիվասել-ՄՏՍ-ի ՙՀիմնական արժեքները», որոնք յուրօրինակ ուղեցույցի դեր են կատարում ընկերության կորպորատիվ մշակույթի պահպանման և շարունակական բարելավման գործում:

ՙԱյսօր մենք այստեղ ենք, որպեսզի ձեր համալսարանին օգնենք լուծել աշխարհի բոլոր համալսարաններին հուզող ամենակարևոր խնդիրը: Այն է` ինչպ±ս  համադրել տեսականն ու գործնականը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը: Փոխգործակցության հուշագիրը, որը կստորագրենք ձեր համալսարանի հետ, լավագույն ուսանողներին հնարավորություն կտա դիպլոմային աշխատանքի ու մագիստրական թեզի վրա աշխատել համապատասխան ոլորտների մեր լավագույն մասնագետների ղեկավարության ներքո: Ձեզ հնարավորություն կընձեռվի արտադրական-մասնագիտական պրակտիկա անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում և ծանոթանալ գերժամանակակից տեխնոլոգիաներին», ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:   

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար` իր արդի և վստահելի բջջային ծառայությունների և շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումների շնորհիվ: Ընկերության ռազմավարությունն ապացուցեց իր կենսունակությունը. գերազանց ցանցն ու ծածկույթը համարվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը: Կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացավ Հայաստանում ստեղծել և կառուցել վստահելի ու ժամանակակից ռադիոծածկույթ, որն էլ ավելի կատարելագործվեց` 3G ցանցի շնորհիվ: UMTS/HSPA տեխնոլոգիայի վրա հիմնված 3G ցանցի գործարկմամբ Հայաստանում սկսվեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր դարաշրջան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է:

Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25