Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԼԻՑՔ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱԳՅՈՒՆ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
18/11/2009 15:58
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԼԻՑՔ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱԳՅՈՒՆ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ամփոփվեցին 2009 թվականի 3-րդ եռամսյակում «Լիցք» համակարգով ծառայությունների մատուցման արդյունքները:

«Լիցք»-ը կանխավճարային քարտերի վերալիցքավորման նոր, արագ և հարմար եղանակ է: Այս համակարգով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները, ովքեր սպառել են իրենց խոսելաժամանակը, կարող են այցելել մոտակա վաճառակետ, աշխատակցին հայտնել իրենց անհրաժեշտ վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը և կատարել  կանխիկ վճարում: Կանխավճարային քարտի հաշիվը վերալիցքավորելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 50 դրամն է, իսկ հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 90000 դրամ:

Այս համակարգի ներդրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերավաճառողներին թույլ տվեց  բաժանորդների հաշիվները վերալիցքավորել առանց վերալիցքավորման թղթե քարտերի անհրաժեշտության: Վերավաճառողը` դիլերը, օպերատորից ստանում է որոշակի քանակությամբ խոսելաժամանակ և այն փոխանցում է ընկերության բաժանորդներին` բջջային հեռախոսից-հեռախոս գործարքի միջոցով:

«Լիցք» համակարգը գործարկվեց այս տարվա մայիսի 21-ին, իսկ երրորդ եռամսյակի վերջում, կանխավճարային քարտերի վաճառքի ընդհանուր ծավալում այս համակարգն արդեն զբաղեցնում է ավելի քան 20%-ը: Հայաստանի տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի «Լիցք» համակարգով խոսելաժամանակի վերալիցքավորման ավելի քան 3000 կետ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, ընկերությունը Հայաստանի յուրաքանչյուր մարզի և ընկերության «Պրես ստենդ» դիլերական ցանցի լավագույն երեք վաճառողների հանձնեց  հավաստագրեր և բջջային հեռախոսների թանկարժեք մոդելներ` «Լիցք» համակարգով իրականացված վաճառքի գործում զգալի հաջողությունների և կիրառված ջանքերի համար: Ավելին, երրորդ եռամսյակում «Լիցք» համակարգով Հայաստանի լավագույն վաճառող ճանաչված Լուսիկ Սարիկյանը, ով իրականացրել է 12 785 000 դրամի վաճառք լավագույն ցուցանիշ  ապահովելով  ամբողջ  Հայաստանի տարածքում,  ընկերությունից ստացավ հավաստագիր և թանկարժեք սմարթֆոն` աշխատանքում բացառիկ ցուցանիշների և նվաճումների համար:

Հայաստանի բարձր աճի տեմպեր ունեցող շուկայում, բջջային խոսելաժամանակի անքարտ համակարգով վաճառքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հնարավորություն է ընձեռում ստեղծել վերալիցքավորման ճկուն համակարգ, ինչպես նաև նվազագույնի հասցնել  վերալիցքավորման քարտերի պատրաստման մեջ օգտագործվող հումքանյութերի սպառումը և առաքման հետ կապված ծախսերը: Հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ծառայությունների և ապրանքատեսակների պատրաստման գործում հանդես է գալիս ոչ միայն նորարարական, այլև  շրջակա միջավայրին վնաս չհասցնող  լուծումներով:  

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաստատակամ է Հայաստանում բջջային նորարարական ծառայությունների ապահովման հարցում: «Լիցք» համակարգի շնորհիվ ընկերության կանխավճարային բաժանորդը կարող է հաշիվը  վերալիցքավորել իր նախընտրած գումարի չափով` առանց ֆիքսված արժեքի լիցքավորման քարտեր գնելու անհրաժեշտության», – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրացուցիչ ճկուն ծառայություններ առաջարկելու  ՎիվաՍել-ՄՏՍ-ի  մոտեցումը (ինչպիսին «Լիցք» համակարգն է), ընկերությանը թույլ է տալիս բջջային կապն  առավել  հասանելի  դարձնել շուկայի` հարաբերականորեն ցածր եկամուտ ունեցող և մատչելի ծառայություններ ակնկալող բաժանորդների շրջանում:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26