Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ «ՖԼԵՔՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
19/11/2009 12:40
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ «ՖԼԵՔՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման մշակույթի վերաբերյալ  դասախոսությամբ է հանդես եկել «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված շրջանավարտների  համար:

«Ֆլեքս»-ը ԱՄՆ կառավարության հովանավորությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերից մեկն է, որը հայ երիտասարդներին  հնարավորություն է տալիս ավարտական դասարանում կրթություն ստանալ և բնակվել արտերկրում` ԱՄՆ-ում: Հայաստան վերադարձած շրջանավարտների համար առանձին հետաքրքրություն էր ներկայացնում կառավարման մշակույթի մասին հաջողած ընկերության փորձի փոխանակումը:

Բացառապես քննադատության դիրքերից հանդես գալն ու ոչինչ չառաջարկելը մերժված մոտեցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Այստեղ բոլորը գիտեն, որ թիմային արդյունավետ աշխատանք պահանջելուց առաջ, կարևոր պայման է աշխատակիցների համար համապատասխան պայմանների, ապահովության երաշխիքների ստեղծումը: Ոչ ոք չպետք է անտեսված լինի, հնարավորության սահմաններում հստակ պետք է գործի խրախուսման մեթոդը:

«Ղեկավարի գործելավոճը պետք է  օրինակ լինի  աշխատակիցների համար, իսկ  հարգանքը, օրենքն ու պահանջը գործեն  վերևից` ներքև սկզբունքով: Հաջողության ձգտող ընկերության համար սկզբունք պետք է լինի կառավարման մշակույթի այս մոդելով առաջնորդվելը», – համոզված է այդ գործում հաջողած ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Այդ տրամաբանությամբ, նա ԱՄն-ում կրթություն ստացածներին հորդորում է կառավարման գործընթացում տուրք չտալ  ավելորդ  վարչարարությանն ու չնսեմացնել գործատու-աշխատող հարաբերությունները: Ընտրել հեռանկարային ռազմավարություն. ընկերության ներսում առաջնորդվել հարգանքի, աշխատասիրության, համագործակցելու պատրաստակամության և պատասխանատվության վրա խարսխված սկզբունքներով: Միշտ լինել հեռատես և նորարարություների ձգտող: Կարևոր տեղ հատկացնել կորպորատիվ պատասխանատվությանը:

Դասախոսություններին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում, ներկաները լիարժեք պատկերացում կազմեցին Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գործունեության մասին:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26