Բիզնես

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58057.24-1.35 TOPIX - 3898.42-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 26059.85-2.14 SSEC - 4182.59+0.47
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
02/03/2026  CBA:  USD - 376.88-0.12 GBP - 505.17-2.8
02/03/2026  CBA:  EURO - 442.38-2.4
02/03/2026  CBA:  GOLD - 63278+645 SILVER - 1090.2+42.6
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱԼՈ ՄԵՆՔ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ
25/11/2009 18:35
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – «ԱԼՈ ՄԵՆՔ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդներն այժմ կարող են կատարել զանգեր և ուղարկել SMS հաղորդագրություններ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում առավել հարմար սակագներով:

«Ալո մենք» սակագնային պլանի ներսում 15 դրամ/րոպե, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 25 դրամ/րոպե, դեպի ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցեր 50 դրամ/րոպե, դեպի 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր 50 դրամ/րոպե:  SMS դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց  10 դրամ, SMS այլ ուղղություններով 20 դրամ:

«Մնալով մեր խոստմանը հավատարիմ` մենք առաջնահերթություն ենք համարում մեր բաժանորդների գոհունակությանն արժանանալը, և մեր բոլոր գործողությունները ծավալում ենք այդ ուղղությամբ: Այսօր «Ալո Մենք»-ի բաժանորդները կարող են օգտվել սակագների իջեցումից և ավելի շատ շփվել: Հայաստանի առաջատար բջջային օպերատորն  ապագայում ևս շատ առաջարկներ կներկայացնի: Այնպես որ` պարզապես սպասեք ավելիին», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

02/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.88
-0.12
Եվրո (EUR)
442.38
-2.4
Ռուբլի (RUR)
4.8762
-0.0047
Լարի (GEL)
140.04
-0.95
63278
+645
Արծաթ
1090.2
+42.6