Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ
22/12/2009 18:49
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ՓԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բջջային առաջատար օպերատորը  և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել դեպի իր սեփական արագագործ օպտիկամանրաթելային մալուխային ցանց տվյալների փոխանցման կապուղիները: Պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Երևանից մինչև հայ-վրացական սահմանը ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգի հատվածում, ձեռք կբերի «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության օպտիկական մալուխներ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ի համակարգի հյուսիսային հատվածը կգործարկվի ծրագրի իրականացման երկրորդ փուլում` 2010 թվականին:

Ավելի վաղ` այս տարվա նոյեմբերի 17-ին, ՎիվաՍել-ՄՏՍ և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունները պայմանագիր էին ստորագրել, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն ստացավ ցանց ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում և միանալ տվյալների փոխանցման միջազգային ցանցերին: Հարավում «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության օպտիկա-մանրաթելային մալուխը միակցված է Իրանի ընդարձակ օպտիկա-մանրաթելային մալուխային ցանցին և ելք է ապահովում դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցերը:

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության օպտիկա-մանրաթելային մալուխի հյուսիսային հատվածն այլընտրանքային կապ կապահովի համաշխարհային ցանցերի հետ: Նախատեսվում է, որ այն կշահագործվի արդեն հաջորդ տարվա սկզբում` Հայաստանը Վրաստանի միջոցով կապելով Եվրասիային: Միանալով միջազգային ցանցերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համահանրապետական ցանցն ընկերությանը թույլ կտա մեծացնել իր կապուղիների թողունակությունը` բաժանորդների շրջանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների անընդհատ աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ կանխատեսումների, 2010-ից 2013թթ. ընկած ժամանակահատվածում, շարժական լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում շեշտակի կաճի:

«Բացի ինտերնետ կապուղիների ավելի մեծ թողունակության ապահովումը, ընդլայնելով  օպտիկա-մանրաթելային ցանցը, «ՎիվաՍել-ՄՏՍ-ը  նպատակ ունի նաև դիվերսիֆիկացնել տվյալների փոխանցման միջազգային կապուղիները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփական օպտիկա-մանրաթելային մալուխային ցանցը Հայաստանի սպառողների համար լայնաշերտ մուտքի առավել մեծ հնարավորություններ կստեղծի: Մենք անընդհատ քայլեր ենք կատարում լայնաշերտ ինտերնետի շուկայի նոր մարտահրավերները հաղթահարելու   ուղղությամբ: Օրըստօրե մեծանում է փոխանցվող տվյալների ծավալը: Բաժանորդի տեսանկյունից դիտելիս` մեր ցանցի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կարող են ապահովել ծառայությունների առավել բարձ որակ և հուսալի լուծումներ», – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանցման իր կապուղիների թողունակությունն ավելացրել է շուրջ հինգ անգամ` տվյալների փոխանցման սպառման աճող ծավալները բավարարելու ուղղությամբ: Մենք ջանք չենք խնայի ապագայում ևս մեր հնարավորությունները ընդլայնելու համար: «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունից լրացուցիչ օպտիկա-մանրաթելային մալուխների ձեռքբերումը երկարաժամկետ ռազմավարության իրագործման և ավելիին հասնելու պատրաստակամության հերթական օրինակն է»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

«ՋիԷնՍի-Ալֆան» ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6