Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
25/01/2010 15:45
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել տևական ժամանակ բջջային առաջատար օպերատորի փորձն ուսումնասիրող ուսանողների առջև:

Տնտեսագիտության  հիմունքներն ու գիտելիքներն ուսումնասիրող ուսանողները, որոնց մի մասը Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիներ են, համամիտ են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գլխավոր տնօրենի այն դիտարկմանը, որ, աշխատաշուկա ձևավորելով` կարելի է նպաստել երկրի զարգացմանը:

Հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու փաստն ուսանողները համարում են լավ հնարավորություն` տեղում իրավիճակը վերլուծելու, գնահատելու և մասնագիտությամբ աշխատելու համար: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության նրբություններն ուսումնասիրող ուսանողները եկել են այն համոզման, որ այդ տեսանկյունից շատերի համար օգտակար կարող է լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը:

Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ողջունում է ժամանակակից մեթոդներով զինվելու ուսանողների ձգտումը: Ընկերության հաջողություններն ու որդեգրած արժեհամակարգը լսարանին ներկայացրեց գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ցանկացած ուղի լի է մարտահրավերներով: Դրանում միայն բարդություն տեսնելն արդեն իսկ ձախողում է: Հավատով, նվիրմամբ  ու եռանդով նպատակին ձգտելը ցանկացած նախաձեռնության հարցում  կարող է երաշխավորել ցանկալի արդյունք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում բոլորն առաջնորդվում են  այդ սկզբունքով: Արդյունքներն ակնհայտ են: Ձգտեք միշտ լինել լավատես և հետևողական»,- ուսանողներին հորդորեց ընկերության գլխավոր տնօրենը:

Ուսանողները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ձեռքբերումները` ակնկալելով նոր հանդիպումներ և հետագա համագործակցություն:
 
Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.11 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91