Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ» «ՏԵՍԱԴԱՐԱՆ» ԲԱԺԻՆԸ
29/01/2010 19:37
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ» «ՏԵՍԱԴԱՐԱՆ» ԲԱԺԻՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարել է «Բջջային հեռուստատեսության» «Տեսադարան» (Video on Demand) բաժինը: Այսօրվանից, բացի հեռուստածրագրով նախատեսված ժամերին  հեռարձակվող տարաբնույթ հաղորդումներից,  ընկերության բաժանորդները կարող են ձեռք բերել  նաև  տարբեր  իրենց հետաքրքրող  հետաքրքիր  տեսակոնտենտ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հեռուստատեսության «Տեսադարան» բաժինը հասանելի է բոլոր այն բաժանորդներին, որոնց հեռախոսները համատեղելի են 3G տեխնոլոգիաների հետ: «Տեսադարանից» օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է օգտագործման համար դյուրին մենյուից ընտրել նախապես տեսագրված նյութը, որը հասանելի կլինի ձեռք բերման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում:

«Տեսադարան» բաժնում բաժանորդները կարող են կինոնկարների, ժամանցային և երգիծական հաղորդումների, մուլտֆիլմերի և տեսահոլովակների ցանկից ընտրել իրենց նախընտրած տեսանյութը և վճարել միայն ընտրված կոնտենտի համար: Ստեղծված է ընտրվելիք նյութի համառոտ տարբերակը դիտելու, ապա նոր միայն այն ձեռք բերելու  հնարավորություն:  Տեսակոնտենտի սակագինը կախված է դրա բովանդակության տեսակից: Տեսանյութերն ըստ արժեքի բաժանված են հետևյալ դասերի.

Տեսադարան` դաս 1 – 160 դրամ (ԱԱՀ ներառյալ) / 24 ժամ, դաս 2 – 250 դրամ (ԱԱՀ ներառյալ) / 24 ժամ, դաս 3 – 300 դրամ (ԱԱՀ ներառյալ) / 24 ժամ:

«Տեսադարան» կարելի է մուտք գործել հեռախոսի բրաուզերում բջջային հեռուստատեսության օգտագործման մեջ դյուրին ինտերֆեյսի միջոցով` հետևելով tv.mts.am կամ tv.vivacell.am հղումներին: Բաժանորդները «Տեսադարան»-ից հեշտությամբ կարող են ընտրել տեսանյութը և դիտել այն` հղմանը սեղմելուց և տեսանյութի արժեքը պարունակող հաստատման հաղորդագրությանն ի պատասխան` դրա ձեռքբերումը հաստատելուց հետո: Հաշվին բավականաչափ գումարի առկայության պարագայում, վճարում կատարելուց հետո բաժանորդը նշված ժամանակահատվածում ընտրված տեսանյութը դիտելու հնարավորություն է ստանում: Ձեռքբերված տեսանյութերը չեն ներբեռնվում հեռախոսի մեջ և չեն պահպանվում դրա հիշողության մեջ: Առաջին անգամ 2009 թվականի նոյեմբերի 12-ին գործարկված «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է տալիս շարունակելու անվճար դիտել հայաստանյան 15 հեռուստաալիք:

«Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է բաժանորդների համար հարմարավետ «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը: Ծառայության «Տեսադարան» բաժնի շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար հասանելի են դառնում բջջային հաղորդակցության լավագույն տեխնոլոգիաները` նրանց թույլ տալով ընտրել անհրաժեշտ բովանդակության նյութերը դիտելու իրենց առավել հարմար ժամանակը»,- մեկնաբանեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանյան բաժանորդների շրջանում տեխնոլոգիական վերջին նվաճումների կիրառման և նրանց կարիքներին առավել համապատասխան ծառայությունների մատուցման պահանջարկ կա: Մենք ուրախ ենք այդ ցանկությանն ընդառաջ գնալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի հերթական քայլի  և  հաճախորդների պահանջներին համապատասխան` հեռահաղորդակցության ոլորտում առաջադեմ և նորարարական ծառայություններ ներկայացնելու համար», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողականորեն շարունակելու է իր ջանքերը նպատակաուղղել բաժանորդներին նոր հնարավորություններ ընձեռելու ուղղությամբ: Նոր ծառայությունների առաջարկն ու 3G տեխնոլոգիաների կիրառման  հարցում առաջատարի դիրքերի պահպանումը, երաշխավորում է նաև Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովումը:  

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25