Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
08/02/2010 18:50
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԵՐՆՈՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ մտքեր է փոխանակել  գործատու-աշխատող արդյունավետ հարաբերությունների և  տնտեսության զարգացման մասին:

Ցանկացած տեղեկություն կարող է շրջադարձային լինել բուհի այն ուսանողի համար, ով իր առջև խնդիր է դրել ստացած տեսական գիտելիքը գործնական հարթություն տեղափոխել հաջողելու վճռականությամբ: Այդ հարցում լրացուցիչ խթան կարող է լինել նաև տարբեր մշակույթներից օգտվելու հնարավորությունը:

Ուկրաինայի և Հայաստանի  կրթական համակարգերի  համադրման միջոցով, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ստանալու առավելագույնը: Իսկ փորձի փոխանակման տեսանկյունից, ապագա մասնագետները բարձր են գնահատում շուկայում առաջատարի դիրքեր զբաղեցրած, բաժանորդներին սպասարկելու քաղաքակիրթ մշակույթ որդեգրած և միշտ նորարարական առաջարկություններով ներկայացող ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը:

Ուսանողները նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բիզնես միջավայրի առանձնահատկությունների հանդեպ: Հանդիպումն անմիջական էր, քննարկման նյութը` հետաքրքիր: Մտքերի փոխանակման արդյունքում ուսանողները նորովի պատկերացում կազմեցին կառավարման մեթոդների, արդյունավետ աշխատանքի կազմակերպման և ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ համակարգի ներդրման կարևոր դերի մասին:
«Գիտելիքների պաշարն ավելացնելը երբեք ավելորդ չի լինում: Ավելին` երաշխավորում է կատարելագործում, որը կարևոր է ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար: Ձեզ ընձեռված է երկու երկրի` Հայաստանի և Ուկրաինայի  կրթական  համակարգից և մշակույթից առավելագույնը քաղելու հնարավորություն: Փորձե”ք օգտվել դրանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես միջազգային օպերատորի մոդել, որի գործունեության մեջ համադրվում են միջազգային փորձը և տեղական առանձնահատկությունները»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բարձրաձայնված թեմաների շրջանակն ընդգրկուն էր` մրցակցային առավելություններից մինչև անձնական հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25