Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՌՈՈՒՄԻՆԳ 48 ԵՐԿՐՆԵՐԻ 60 ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
06/03/2010 18:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՌՈՈՒՄԻՆԳ 48 ԵՐԿՐՆԵՐԻ 60 ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

2009-ի ապրիլին 3G ցանցի  գործարկումից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միաժամանակ սկսեց մատուցել 3G ռոումինգ, որպեսզի արտերկրում գտնվող իր բաժանորդները կարողանան օգտվել շարժական գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններից: Այժմ, 3G ապահովող հեռախոսով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն 3G ռոումինգի ծառայությունից օգտվել 60 օպերատորի ցանցերում, շուրջ 48 երկրում:  Ընկերությունը պլանավորում է շարունակել 3G ռոումինգ գործընկերների ցանկի ընդլայնումը:
 
Ժամանակակից մարդկության համար առաջնահերթություն են դարձել հուսալի կապից օգտվելն ու մշտապես հասանելի լինելը:  Մշտապես զգալով տեխնոլոգիական առաջընթացի զարկերակը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում իր բաժանորդների համար բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնելու համար: Այդպիսին է նաև  հաղորդակցվելու կարիքներին համապատասխանող ռոումինգը: 3G ռոումինգի մատուցումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի  կարևոր հաջողություններից մեկն է ճանապարհորդող բաժանորդների համար լավագույն լուծումները հասանելի դարձնելու առումով:

«Հայկական առանձնահատկությամբ` միջազգային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, միջազգային ռոումինգը դարձրել է իր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները բջջային կապից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս` ամբողջ աշխարհում: Ընկերությունն օրեցօր ընդլայնում է ձայնային և տվյալների փոխանցման ռոումինգի սահմաններն իր հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար` ձեռք բերելով միջազգային ռոումինգի նոր գործընկերներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է բոլոր աշխարհամասերի օպերատորների հետ` ամենուրեք կապ ապահովելով  բոլորի համար»,- արձանագրում  է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից, ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես ընդլայնել է այն երկրների աշխարհագրությունը, որտեղ իր բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից` շուրջ 183 երկիր, որտեղ գործում են 402 ռոումինգ գործընկեր (ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերներն այս ցանկում ընդգրկված չեն:): Բացի այդ` ընկերությունն ունի  CAMEL ռոումինգի 79 գործընկեր 51 երկրում և  GPRS ռոումինգի 111 գործընկեր` 70 երկրում: Աշխարհի շատ երկրներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ռոումինգ ծառայությունից կարող են օգտվել ավելի քան մեկ բջջային օպերատորի ցանցում: ՄՏՍ ընկերությանը լիարժեք  ինտեգրվելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները  հնարավորություն կունենան ռոումինգից օգտվել նաև ՄՏՍ-ի ռոումինգ գործընկերների ցանցերում:

ՎիվաՍել-ՄՏՍ- ը շարունակելու է ընդլայնել իր ռոումինգ գործընկերների և այն երկրների ցանկը, որտեղ իր բաժանորդները հնարավորություն կստանան օգտվելու ձայնային ծառայություններից, ինչպես նաև բջջային կապի ընձեռած ժամանակակից այլ հնարավորություններից` հիմնված GPRS/EDGE և 3G տեխնոլոգիաների վրա:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25