Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – 3G ՌՈՈՒՄԻՆԳ ԱՇԽԱՐՀԻ 62 ԵՐԿՐՈՒՄ
12/03/2010 13:40
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – 3G ՌՈՈՒՄԻՆԳ ԱՇԽԱՐՀԻ 62 ԵՐԿՐՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին:

Այս տարվա ընթացքում Beeline ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ  և GPRS-ռոումինգ Վիետնամի, Եգիպտոսի, Գանայի, Իսրայելի, Քուվեյթի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների մի շարք օպերատորների հետ: Մարտի 11-ի դրությամբ ընկերության հաճախորդներին 3G ռոումինգը  հասանելի է աշխարհի 62 երկրի 86 օպերատորի ցանցում, GPRS-ռոումինգը` 80 երկրի 186 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 55 երկրի 95 օպերատորի ցանցում:

«Օպերատորների ցանկը, որոնց ցանցում հասանելի է ռոումինգ ծառայությունները աճում է օրեցօր: Հայաաստանում «ԱրմենՏել»-ը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար հանդիսանում է առաջատարը, և մենք շարունակում ենք աշխատել առաջատար դիրքերում մնալու համար` նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն մեր բաժանորդների համար»,- նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվա դրությամբ «ԱրմենՏել»-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: Ռոումինգ ծառայությունները հասանելի են ոչ միայն ցամաքում, այլ նաև մի շարք զբոսաշրջային նավերում և որոշ ավիաընկերությունների օդանավերում:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08