Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ BEELINE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
22/03/2010 17:59
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ BEELINE-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ հայաստանյան Beeline բջջային կապի բաժանորդները կարող են լիցքավորել իրենց  կամ «ԱրմենՏել»-ի ցանկացած բաժանորդի հաշվեկշիռը Ռուսաստանում գործող ավելի քան 8000 վճարման կետերում: Բջջային հեռախոսի հաշվեկշիռը հնարավոր է լիցքավորել «InterExpress», «Sprint Net», «Терминалы оплаты», «Стрела» վճարային տերմինալների միջոցով, «Интеркоопбанк»-ի բաժանմունքներում, ինչպես նաև «Евросеть»-ի բոլոր ռուսաստանյան սրահներում:

Բացի դրանից, Ռուսաստանում բնակվողները հնարավորություն ունեն վճարել կապի ծառայություների համար Հայաստանում բնակվող և  Beeline բաժանորդ հանդիսացող իրենց ընկերների կամ բարեկամների փոխարեն: Վճարումներն իրականացվում են ռուսական ռուբլով:

«Մենք համոզված ենք, որ ռուսական խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության արդյունքում վճարումների ընդունման ցանցի ընդլայնումը ևս մեկ քայլ է մեր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պահանջված և հասանելի  դարձնելու  բոլոր այն վայրերում, որտեղ առկա է մեր բրենդը»,- նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հիշեցնենք, որ «ՎիմպելԿոմ»-ը դարձավ առաջին  միջազգային օպերատորը, որ հնարավորություն ընձեռեց Ռուսաստանից վճարում կատարել կապի ծառայությունների դիմաց բոլոր ԱՊՀ երկրներում ,  որտեղ գործում է Beeline բրենդը. մասնավորապես Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Կիրգիզիայում ինչպես նաև Վրաստանում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02