Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՊԱՏԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԼԻՑՔ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԼԵՐՆԵՐԸ
19/05/2010 19:32
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՊԱՏԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԼԻՑՔ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԼԵՐՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է, որ այսօր ամփոփվեցին 2010 թվականի 1-ին եռամսյակում «Լիցք» համակարգով ծառայությունների մատուցման արդյունքները:

«Լիցք»-ը կանխավճարային քարտերի վերալիցքավորման ճկուն, արագ և հարմար եղանակ է: Այս համակարգով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները, ովքեր ցանկանում են լիցքավորել իրենց խոսելաժամանակը, կարող են այցելել մոտակա վաճառակետ, աշխատակցին հայտնել իրենց անհրաժեշտ վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը և կատարել  կանխիկ վճարում: Կանխավճարային քարտի հաշիվը վերալիցքավորելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը 50 դրամն է, իսկ հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 90000 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շնորհակալություն է հայտնել  նվիրման համար` վստահեցնելով, որ ամեն ինչ փոխադարձ և գնահատելի: «Շնորհակալություն Ձեզ` նվիրված աշխատանքի համար: Դուք նպաստում եք Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս խորհրդանշական նվերներով ցանկանում ենք  վստահեցնել, որ անկեղծ է նաև մեր հարգանքն ու ուշադրությունը ձեր հանդեպ»,- ընդգծել է նա:

Այս համակարգի ներդրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերավաճառողներին թույլ տվեց  բաժանորդների հաշիվները վերալիցքավորել առանց վերալիցքավորման թղթե քարտերի անհրաժեշտության: Վաճառողը դիլերի միջոցով օպերատորից ստանում է որոշակի քանակությամբ խոսելաժամանակ և այն փոխանցում է ընկերության բաժանորդներին` բջջային հեռախոսից-հեռախոս գործարքի միջոցով:

«Լիցք» համակարգը գործարկվեց 2009թ. մայիսի 21-ին: Հայաստանի տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի «Լիցք» համակարգով խոսելաժամանակի վերալիցքավորման ավելի քան 5000 կետ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, ընկերությունը Հայաստանի յուրաքանչյուր մարզի և ընկերության «Փրես սթենդ» դիլերական ցանցի լավագույն երեք վաճառողների հանձնեց  հավաստագրեր, բջջային հեռախոս, հեռուստացույց կամ այլ կենցաղային տեխնիկա` «Լիցք» համակարգով իրականացված վաճառքի գործում զգալի հաջողությունների և կիրառված ջանքերի համար: Ավելին, 2010 թ. առաջին եռամսյակում «Լիցք» համակարգով երկրորդ անգամ Հայաստանի լավագույն վաճառող ճանաչված Լուսիկ Սարիկյանը վաճառքի լավագույն ցուցանիշ ապահովելով ամբողջ Հայաստանի տարածքում,  ընկերությունից ստացավ հավաստագիր և թանկարժեք հեռուստացույց:

Հայաստանի բարձր աճի տեմպեր ունեցող շուկայում, բջջային խոսելաժամանակի անքարտ համակարգով վաճառքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հնարավորություն է ընձեռում ստեղծել վերալիցքավորման ճկուն համակարգ, ինչպես նաև նվազագույնի հասցնել  վերալիցքավորման քարտերի պատրաստման մեջ օգտագործվող հումքանյութերի սպառումը և առաքման հետ կապված ծախսերը: Հանդիսանալով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ծառայությունների և ապրանքատեսակների պատրաստման գործում հանդես է գալիս ոչ միայն նորարարական, այլև  շրջակա միջավայրին վնաս չհասցնող  լուծումներով:  

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաստատակամ է Հայաստանում բջջային նորարարական ծառայությունների ապահովման հարցում: «Լիցք» համակարգի շնորհիվ ընկերության կանխավճարային բաժանորդը կարող է հաշիվը վերալիցքավորել իր նախընտրած գումարի չափով` առանց ֆիքսված արժեքի լիցքավորման քարտեր գնելու անհրաժեշտության», – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լրացուցիչ ճկուն ծառայություններ առաջարկելու  ՎիվաՍել-ՄՏՍ-ի  մոտեցումը (ինչպիսին «Լիցք» համակարգն է), ընկերությանը թույլ է տալիս բջջային կապն  առավել  հասանելի  դարձնել շուկայի` հարաբերականորեն ցածր եկամուտ ունեցող և մատչելի ծառայություններ ակնկալող բաժանորդների շրջանում:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45