Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
BANA. «Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» դարձել է Business Angels Europe կազմակերպության անդամ
26/08/2020 11:15
Կիսվել

BANA. «Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» դարձել է Business Angels Europe կազմակերպության անդամ

«Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» (BAE) կազմակերպությունը և «Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» (BANA) հայտարարել են, որ ԲԱՆԱ-ն դարձել է ԲԱԵ կազմակերպության անդամ։
«Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» հիմնադրման թվականից (2017թ.) նպատակ ունի խթանել Հայաստանում ներդրումների մշակույթը և զարգացնել վաղ շրջանի ներդրումային էկոհամակարգը: ԲԱՆԱ-ն առաջարկում է լավագույն ներդրումային հնարավորությունները միջազգային և լոկալ ներդրողների համար։

2019թ.-ից ի վեր «Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը» սկսել է համագործակցել «Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» կազմակերպության հետ և մասնակցել ESIL նախագիծին (The Early-Stage Investing Launchpad project)՝ ֆինանսավորված Եվրոպական Հանձնաժողովի կողմից։

ԲԱԵ նախագահ Լուիջի Ամատին նշում է. «Ուրախ ենք ողջունել ԲԱՆԱ-ին որպես կազմակերպության նոր անդամ։ Այս անդամակցությունը ավելի կխորացնի և կամրապնդի կապերը Եվրոպայի և հայ բիզնես հրեշտակների միջև։ Սպասում ենք փորձի ու գաղափարների փոխանակման և նոր բիզնես հնարավորությունների այս նորարար էկոհամակարգի հետ համագործակցության ընթացքում»։
ԲԱՆԱ-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը նշում է. «ԲԱԵ-ի անդամակից լինելը մեզ համար մեծ հնարավորություն է:

Մենք բաց ենք նոր համագործակցությունների Եվրոպայում և պատրաստ ենք ներկայացնել աշխարհում ամենա արագ զարգացող էկոհամակարգերից մեկը»: Չնայած նրան, որ Հայաստանը փոքր երկիր է, այն ունի բավականին զարգացած տեղնոլոգիական ոլորտ (25% տարեկան աճի ցուցանիշ) և ամբողջ աշխարհում հայտնի ստարտափներ։ Այս փաստը շարժառիթ էր ԲԱՆԱ-ի համար առաջինը սկսել հրեշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում և նոր հնարավորություններ ընձեռել երիտասարդ ձեռնարկատերերին։ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հետևեք այս հղմանը։

ԲԱՆԱ-ի փոխնախագահ Սոնա Վեզիրյանի հարցազրույցը ընկերության գործունեության և հետագա քայլերի մասին կարող եք կարդալ այստեղ ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37