Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՁԻՀ. Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման 2020թ.-ի ծրագիրն ընդունում է հայտեր
02/09/2020 18:08
Կիսվել

ՁԻՀ. Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման 2020թ.-ի ծրագիրն ընդունում է հայտեր

​ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների  հետազոտական  թիմերը կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կողմից իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն հետազոտական թիմերին:

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 8 հետազոտական թիմեր կստանան շուրջ 4.8 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում՝ իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչև 3 ամիս տևողությամբ։ Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Ծրագրին մասնակցելու համար հայտադիմումների ներկայացման ժամկետը՝ սույն թվականի սեպտեմբերի 15-ն է (ներառյալ)։ Դիմելու կարգին և ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ծրագիրը թիրախավորում է այնպիսի ոլորտների հետազոտական և գիտական նախագծեր, ինչպիսիք են՝  

  • Մաթեմատիկական մոդելավորում
  • Սիմուլյացիայի մոդելավորում,
  • Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում,
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
  • Արդյունաբերական և համակարգային ինժեներիա,
  • Էլեկտրոնային ինժեներիա,
  • Նախատիպավորում,
  • Նյութագիտություն,
  • Վերլուծական քիմիա,
  • Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ),
  • Աերոզոլային գիտություն,
  • Թունաբանություն,
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա,
  • Կիրառական մաթեմատիկա,
  • Մեքենայական ուսուցում,
  • Արհեստական բանականություն։

Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։

2018 թվականից սկսած 15 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 29 հետազոտական թիմեր արդեն օգտվել են այս ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11