Բիզնես

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Ռոստելեկոմ. Այսուհետ հնարավոր է դիտել Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները
24/09/2020 11:20
Կիսվել

Ռոստելեկոմ. Այսուհետ հնարավոր է դիտել Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները

Սեպտեմբերի 23-ից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդներին հասանելի են համաշխարհային բարձր վարկանիշ վայելող Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները։

Viasat hեռուստաալիքները առանձնանում են իրենց տարաբնույթ և բազմաժանր բովանդակությամբ՝ ֆիլմեր, ուսուցողական, ժամանցային, սպորտայինև այլ, ապահովելով ընկերության բաժանորդների հետաքրքիր հեռուստաժամանցը։

Բացառապես «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու Viasat ալիքների VIP փաթեթը՝ ի հավելումն ընկերության մյուս հեռուստաալիքների։

Viasat ընկերության կողմից ներկայացվող հեռուստաալիքները հետևյալն են.

  • Viasat Explore – այս հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր մշտապես փնտրում են նոր արկածներ, արտասովոր զգացողություններ՝ նորովի բացահայտելով մեզ շրջապատող աշխարհը
  • Da Vinci – իր ոճի մեջ եզակի այս ուսուցողական հեռուստաալիքն օգնում է բոլոր տարիքի հետաքրքրասերներին ճամփորդել գիտության անծայրածիր աշխարհում՝ վերածելով ուսուցումը հետքրքիր ժամանցի
  • Viasat Nature – այս հեռուստաալիքով խոսում է բնությունը՝ պատմելով մեր մոլորակի զարմանահրաշ գեղեցկության ոգևորիչ պատմությունը
  • Viasat History – հեռուստաալիքի միջոցով հնարավոր է ճանապարհորդել պատմության ամենագաղտնի անկյուններով՝ բացահայտելով մարդկային քաղաքակրթության զարգացումը հեղինակավոր պատմաբանների տեսանկյունից
  • TV 1000 – հազար ֆիլմ՝ համաշխահային կինոարտադրության լավագույններից
  • TV 1000 Action – անսպառ էներգիա և ադրենալին Action ժանրի լավագույն ֆիլմերից
  • TV 1000 Русское Кино – այս ալիքով հնարավոր է հանդիպել ռուսական կինոյի հին և բարի կերպարներին՝ միևնույն ժամաակ բացահայտելով նորերին։

Viasat VIP փաթեթում կարելի է դիտել

  • VIP Premiere –ամենասպասված կինո-պրեմիերաները,
  • VIP Megahit – համաշխարհային կինոհիթերը, օսկարակիրներն ու բլոքբաստերները,
  • VIP Comedy –ամենասիրելի կինոժանրը՝կատակերգություն, որը կբարձրացնի ցանկացած հեռուստադիտողի տրամադրությունը,
  • VIP Serial – լավագույն սերիալները,
  • Viasat Sport – սպորտային ուշագրավ հանդիպումներ, արդի ուժեղագույն մարզիկներ՝ ուղիղ եթերից, պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ,
  • Viasat Nature/Viasat History HD – 2 ալիքմեկկոճակիտակ՝ HD որակով:

Հարկ է նշել, որ «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներն ունեն շուկայում  բացառիկ հնարավորություն անմիջապես հեռուստաէկրանից բաժանորդագրվելու Viasat ընկերության այն հեռուստաալիքներին, որոնք ներառված չեն իրենց փաթեթում՝ սկսած ընդամենը 190 դրամ ամսավճարից:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03