Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
DispruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկեց Երևանում
27/05/2021 11:23
Կիսվել

DispruptHR համաշխարհային հաջողված շարժումը մեկնարկեց Երևանում

Մայիսի 26-ին Կամար բիզնես կենտրոնում մեկնարկեց DispruptHR Yerevan շարժումը, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 35 երկիր և 155-ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 8 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 150 ունկնդիրների։ Յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները նպատակ ունեին վաղվա առաջնորդներին զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր լի են նոր ու շրջադարձային գաղափարներ իրագործելու պատրաստակամությամբ և վստահ առաջ են շարժվում`ավելի լավ ապագա կերտելու համար:

DispruptHR-ը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ամերիաբանկը և Արմենիա Վայն ընկերությունը։

«Քանի որ Cascade People & Business-ի վարած քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը և կարևորումը, մեզ համար տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանի բիզնես համայնքին։ DisruptHR-ը ապագայի մասին է և միտում ունի զինել էներգիայով և նոր մտքերով ապագա կառավարիչներին» – իր խոսքում շեշտադրել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

«Ուրախ ենք նման հետաքրքիր և յուրահատուկ ձևաչափով Հայաստանում առաջին անգամ անցկացվող DistruptHR նախագծի մասնակիցը դառնալու համար: Միջոցառումը լավ հնարավորություն է խոսելու և կիսվելու առկա խնդիրներով և մարտահրավերներով, որոնց ամեն օր առնչվում են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետները: Ակնհայտ է, որ ՄՌԿ և բիզնեսի կապը գնալով ավելի է ամրապնդվում ու զարգանում, իսկ մարդակենտրոն կառավարումը դառնում է անհրաժեշտություն», – իր խոսքում նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը: Նրա խոսքերով` ՄՌԿ հմտությունները, ունակություններն ու սպասելիքներն անընդմեջ փոխվում են, ինչը վերափոխման, անձնային աճի և զարգացման նոր փուլ է ողջ ոլորտի և յուրաքանչյուր մասնագետի համար:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Cascade People & Business-ին` DisruptHR շարժմանը միանալու հնարավորության համար: Սա հիանալի խթանիչ գործիք է HR ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: Որպես անցյալն ու ներկան, ազգային ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները միահյուսող ընկերություն՝ «Արմենիա Վայն» գինեգործարանը մեծ կարևորություն է տալիս ազգային, մշակութային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Պատմության վերհանման ու մասսայականացման կարևորությունը գիտակցելով` անհրաժեշտ է որդեգրել նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն, ոչ միայն աշխատակիցների զարգացմանն ու մոտիվացիայի բարձրացմանը, այլ նաև ներկայիս բարդ իրավիճակում կունենան ազգապահպան նշանակություն» – ասում է Արմենիա Վայն ընկերության մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Մարիաննա Մնացականյանը։

Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում: Այսպիսով, DispruptHR-ը ընձեռում է ձեր ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն: DispruptHR Yerevan միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդիվ կտեղեկացնենք մյուս միջոցառումների մասին :

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 13 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+374 10) 56 11 11 հեռախոսահամարով:

«Արմենիա Վայնն» (www.armeniawine.am) ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած սիրով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը հիմադրվել է 2008 թ.: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը: Արմենիա Վայնի տեսականին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի սորտերով: Այսօր «Արմենիա Վայնն» իրենից ներկայացնում է մի օրինակելի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69