
Forbes. Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում շրջանցել է Ջեֆ Բեզոսին
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է շրջանցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։
Forbes-ի փոխանցմամբ՝ Առնոյի ունեցվածքը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Ֆրանսիացի դոլարային միլիարդատիրոջ կարողությունը մեկ օրում ավելացել է 1,4 միլիարդ դոլարով։ Առնոյի ունեցվածը գերազանցում է Բեզոսի ունեցվածը 100 միլիոն դոլարով։
Դեռ ապրիլին Բեռնար Առնոյի ակտիվները՝ ներառյալ արժեթղթերը, գնահատվել են 150 միլիարդ դոլար։