Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԶՊՄԿ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանմանը
13/07/2021 19:23
Կիսվել

ԶՊՄԿ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանմանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հայտարարությունը.

1) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերության կողմից 2021 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտե են ներկայացվել ԱՏԳԱԱ 72027000000 ծածկագրով դասակարգվող 140,000 կգ նետտո քաշով ֆերրոմոլիբդեն արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն մինչ օրս համապատասխան թույլտվություններ առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել։ Արտահանման ենթակա բեռը բարձված է եղել թվով 7 բեռնատար մեքենաներում, որոնք գնորդ կազմակերպությունների պահանջով ներկայումս բեռնաթափված են։ Արտահանում չի իրականացվել։

2) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից թիվ 05100010/060721/0039779, 05100010/070721/0040137 և 05100010/090721/0040891 ապրանքների հայտարարագրերով 2021 թվականի հուլիսի 6-ին, 7-ին և 9-ին «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել է, համապատասխանաբար, 1 607 650կգ (24 երկաթուղային վագոն), 792 300կգ (12 երկաթուղային վագոն), 2 592 150կգ (39 երկաթուղային վագոն) պղնձի խտանյութ։ Հայտարարագրերը սահմանված կարգով ենթարկվել են մաքսային գրանցման, և մաքսային գործառույթների համար համապատասխան պետական տուրքերը վճարվել են, սակայն մինչ այժմ բեռի բացթողում չի իրականացվել՝ առանց որևէ հիմնավորման: Արտահանում չի իրականացվել։

3) ՀՀ ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց վերը նշված գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար՝ ընկերության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահ մարմիններին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98