Բիզնես

USD BUY - 484.00-1.00 USD SELL - 488.00-2.00
EUR BUY - 568.00-4.00 EUR SELL - 574.00-4.00
OIL:  BRENT - 75.34-0.21 WTI - 71.96-0.68
COMEX:  GOLD - 1753.90-0.28 SILVER - 22.36-2.53
COMEX:  PLATINUM - 930.90-0.18
LME:  ALUMINIUM - 2927.00+1.18 COPPER - 9457.00+0.39
LME:  NICKEL - 20000.00+2.64 TIN - 34245.00+0.72
LME:  LEAD - 2206.00-1.87 ZINC - 3122.00+1.53
FOREX:  USD/JPY - 109.71-0.23 EUR/GBP - 1.1706-0.16
FOREX:  EUR/USD - 1.1706-0.16 GBP/USD - 1.3667-0.52
STOCKS RUS:  RTSI - 1745.04-0.60
STOCKS US: DOW JONES - 34584.88-0.48 NASDAQ - 15043.97-0.91
STOCKS US: S&P 500 - 4432.99-0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 30500.05+0.58 TOPIX - 2100.17+0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 24920.76+1.03 SSEC - 3613.97+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 6963.64-0.91 CAC40 - 6570.19-0.79
STOCKS EUR:  DAX - 15490.17-1.03
17/09/2021  CBA:  USD - 484.93-1.44 GBP - 668.43-3.64
17/09/2021  CBA:  EURO - 571.39-1.07
17/09/2021  CBA:  GOLD - 27252.04-847.15 SILVER - 365.92-6.79
17/09/2021  CBA:  PLATINUM - 14608.64-105.92
engрус
Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Աշխատելու ձևը փոխվել է, նպատակը՝ ոչ․ Միհաել Սոլթեր
30/07/2021 14:49

Աշխատելու ձևը փոխվել է, նպատակը՝ ոչ․ Միհաել Սոլթեր

Այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը առաջադեմ միջազգային ընկերություն է, դինամիկ զարգացող բիզնես, առադեմ գիտության և նորարարական արտադրանքի զարգացման կենտրոն, ինչպես նաև մրցանակների արժանացած գործատու (Հայաստանում «Լավագույն գործատու» հավաստագիր՝ ստացված 2018-2020 թվականներին)։ Ֆիլիպ Մորրիսն աշխարհի լավագույն գործատուներից է՝ իր բազմակողմանի, զարգացնող ու զիլ աշխատանքային մթնոլորտով։ Ընկերության աշխատակիցները իրենց ձիրքերն անընդհատ զարգացնելու հնարավորություն ունեն՝ միմյանցից սովորելով ու մարտահրավերներով լի թիմային նախագծեր իրականացնելով։

Միհաել Սոլթերը սովորել է Զագրեբի համալսարանում։ Զագրեբում մի քանի տարի աշխատելուց հետո նա սկսել է իր կարիերան Ֆիլիպ Մորրիսում՝ որպես վաճառքի գործադիր։ 25 տարի անց Սոլթերը գործուղվել է Հայաստան՝ զբաղեցնելու Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարչի պաշտոնը։ Մակեդոնիայում հինգ տարուց ավել նույն պաշտոնը զբաղեցրած Սոլթերը շատ լավ տիրապետում է առևտրային գործառույթներին՝ ունենալով լայն մտահորիզոն ու գործառույթների խորքային ընկալում։ AmCham business magazine-ին տրված հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Ինչու՞ է Ֆիլիպ Մորրիսը՝ ամենահաջողված ծխախոտային ընկերություն աշխարհում, որոշում կայացրել իր տեսլականը փոխել ու կերտել աշխարհ, որը զերծ է սիգարետի ծխից։

Քաղաքացիական հասարակություն ձևավորելու ու համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու միակ տարբերակը հասարակության, կառավարության ու բիզնեսի համատեղ ու հետևողական աշխատանքն է․ անելիք ունեն բոլորը։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են գալիս, որ ներկայումս հասարակությունը բիզնեսից ավելին է ակնկալում, քան անցյալում․ Կորպորացիաների ղեկավարները պետք է փոփոխությունների ղեկն իրենց ձեռքը վերցնեն՝ կառավարությունից փոփոխություններ ակնկալելու փոխարեն։

Ծխելու խնդիրը համաշխարհային մակարդակով մեծ մարտահրավեր է, և Հայաստանն ամենևին էլ բացառություն չէ։ Ակնհայտ է, որ կառավարությունների՝ օրեցօր խստացող արգելքները ոչ միշտ են տալիս ցանկալի արդյունքը։  Տասնյակ աարիների հակածխախոտային պայքարից հետո աշխարհում դեռևս մեկ միլիարդից ավելի ծխողներ կան, և նրանց, անշուշտ, պետք է քաջալերել թողնել ծխելը։ Ինչու՞ ենք մենք փոխել մեր տեսլականը ու շարժվում դեպի առանց ծուխ ապագա։ Կարճ ասած, քանի որ դա ճիշտ է։ Դա հենց այն է, ինչ մեր աշխատակիցները, սպառողներն ու, վերջիվերջո, ողջ հասարակությունն է պահանջում մեզնից։ Այն չափահասներին, ովքեր այլապես կշարունակեին սիգարետ ծխել, մենք առաջարկում ենք առանց ծուխ այլընտրանք, որը մշակված է գիտական հենքով։

Վերջին 10 տարիների ընթացքում հսկայական ներդրումների, բայց նաև գիտական համայնքի ու կարգավորող մարմինների հետ համագործակցությանը պատրաստ լինելու շնորհիվ մենք նախանձելի հաջողություններ ենք գրանցել։

Մեր նոր արտադրանքի մշակման վրա վրա աշխատում են ավելի քան 430 առաջատար  գիտնականներ և ինժեներներ, մինչ այժմ 8,1 միլիարդ դոլար ներդրվել է հետազոտության մեջ, և գրանցած արտոնագրերի թվով Ֆիլիպ Մորրիսն այժմ 45-րդն է Եվրամիության տարածքում։ Մեր  ժամանակներում, երբ աղտոտման ու կլիմայական փոփոխությունների հետևանքների վերաբերյալ իրազեկվածության աճին համահունչ վերելք է ապրում նաև առողջապահական ոլորտը, մեր աշխատելաոճն էլ է փոխվում, իսկ աշխատելու նպատակը՝ ոչ։ Հետևաբար, բնական է, որ մեգակորպորացիան, չնայած իր ծխախոտային ծագմանը, պետք է դառնա ընդհանուր միտումի կրողը։

Որքա՞ն մոտ է այդ առանց ծուխ ապագան․ կա՞ որևէ թվային գնահատական։

Մեր նպատակն է մինչև 2025 թվականը օգնել 40 միլիոն չափահաս ծխողներին սիգարետը փոխարինել մեր առանց ծուխ արտադրանքով։ Անծուխ ապագա, սակայն, միայն Ֆիլիպ Մորրիսի ուժերով ձևավորել չի ստացվի։ Ինչպես նշեցի, բիզնեսը, կառավարությունն ու հասարակությունը համատեղ պետք է աշխատեն այդ խնդրի շուրջ։ Կարևոր է, որ չափահաս ծխողները հավաստի ու գիտության վրա հիմնված տեղեկատվություն ունենան նոր սերնդի արտադրատեսակների վերաբերյալ։ Նույնքան կարևոր է, որ հասարակությունը նույնպես պետք է քաջալերի նրանց հրաժարվել սիգարետից կամ այն փոխարինել նոր սերնդի արտադրանքով։ Եվ, վերջապես, կարևոր է, որ կառավարությունը տարբերակված մոտեցում ցուցաբերի սիգարետի ու ավելի քիչ վնասակար այլընտրանքի նկատմամբ։ Որոշ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանը և այլն, որդեգրել են հենց այս մոտեցումը։ Ընդհանուր առմամբ, ավելի քիչ վնասակար արտադրատեսակները հասարակության համար հասանելի դարձնելով այս երկրներում ծխողների քանակի նվազում է արձանագրվել։

Մեծ Բրիտանիայում մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը շարունակում է ընկնել: Ցուցանիշը  տարբեր հետազոտությունների տվյալներով 13.8 – 16.0% էր կամ մոտ 6-7 միլիոն ծխող: Միայն 2017 թվականին ավելի քան 50,000 ծխողներ, ովքեր այլապես կշարունակեին սիգարետ ծխել, թողեցին ծխելը անծուխ սարքերի միջոցով։ Հայաստանում տղամարդկանց մոտ 52 տոկոսը կանոնավոր ծխողներ են։ Եվ մենք հույս ունենք, որ Հայաստանում նույնպես կունենանք նույն պատկերը: Ու մենք սպասելիքներ ունենք Հայաստանի հետ կապված, քանի որ այս երկիրը տեսնում ենք որպես մեր համընդհանուր տեսլականին նպաստող երկիր։

Մենք ավելի շատ աջակցություն ենք ակնկալում կարգավորող մարմիններից, որպեսզի  ծխողներին ավելի հեշտ ուղղորդենք դեպի նոր սերնդի արտադրանքը։ Նման քայլ վերջերս արեց ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA): 2020 թվականի հուլիսի 7-ին կարգավորող այս մարմինը դրական որոշում կայացրեց Ֆիլիպ Մորրիսի կողմից 2016 թվականի դեկտեմբերին ներկայացված դիմումի վերաբերյալ։ Մեր ընկերությունը FDA էր դիմել IQOS արտադրատեսակը մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրատեսակ ճանաչելու համար։  IQOS—ին նվազեցված ազդեցությամբ ծխախոտային արտադրատեսակ ճանաչելը, ըստ գործակալության, «նպատակահարմար է հանրային առողջապահության բարելավման տեսանկյունից»։ Բացի այդ, որոշման մեջ FDA—ը նշել է, որ այս քայլը «դրական կանդրադառնա ամբողջ բնակչության առողջության վրա»:

Արագ փոփոխվող աշխարհում անգամ ամենաառաջադեմ ընկերությունների համար մրցունակ մնալն օրեցօր ավելի ու ավելի դժվար է դառնում։ Ըստ ձեզ՝ ո՞րն է հաջողակ բիզնեսի գրավականը։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը ցույց տվեց, որ կյանքն անկանխատեսելի է ու, անկախ նրանից, թե որքան ենք մենք պլանավորում, մտածում, վերլուծում ու նախապատրաստվում, միշտ էլ մի բան կարող է պատահել ու ցույց տալ, որ ամբողջ այդ աշխատանքն իզուր է արվել։ Եվ սա առաջին պլան է մղում բիզնեսի ճկուն ու հարմարվող լինելու հատկությունները։ Ըստ իս, ամենակարևորն ու ամենաբարդը անցյալից չկառչելը և նոր մոտեցումներ ու տեխնոլոգիաներ կիրառելու ճկունություն դրսևորելն է։ Երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես է շարժվում մարմնամարզիկը։ Առաջ գնալու համար նա պետք է բաց թողնի իր ձեռքի ձողն ու նորը բռնի։ Ու այդ գործընթացում կարևոր չէ՝ որքան ճիշտ ու հարմար եք բռնել նախորդ ձողը․ առաջ գնալու միակ տարբերակն այն բաց թողնելն ու նորը բռնելն է։ Բիզնեսն աշխատում է նույն սկզբունքով։ Ինչպես մարդն ունի սահմանափակ ռեսուրսներ՝ տվյալ դեպքում միայն երկու ձեռք, այնպես էլ սահմանափակ են բիզնեսի ռեսուրսները․ տաղանդներ, ժամանակ, գումար․․․ Ուստի առաջընթաց ունենալու համար պետք է դրանք ճիշտ տեղաբաշխել ու, բաց թողնելով անցյալն ու հիմնվելով նրա վրա, մագլցել դեպի նոր բարձունքներ։

Ինչպե՞ս է այդ մոտեցումը գործնականում կիրառում Ֆիլիպ Մորրիսը։

Ֆիլիպ Մորրիսում նոր տեխնոլոգիաներ ու մոտեցումներ կիրառելու այս պարզ ճշմարտությունը ռազմավարություն ու գործողությունների պլան դարձնելը սկսել ենք 2016 թվականից։  Արդյունքում կարողացանք մշակել ու չափահաս ծխողներին առաջարկել նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի լավ այլընտրանք են, քան սիգարետը։ Այսօր բազմաթիվ ծխողներ, ովքեր ցանկանում են շարունակել ծխախոտ օգտագործել, կարող են իրենց համար լավ մի բան անել ու օգտվել մեր առանց ծուխ այլընտրանքից։ Հենց այդ հնարավորությունն է տալիս IQOS-ը։ Գիտականորեն ապացուցված է, որ սիգարետ ծխելու համեմատ սարքն ավելի լավ այլընտրանք է, քանի որ այն աշխատում է առանց ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառի՝ այրման։ Այսպիսով, Ֆիլիպ Մորրիսի՝ առանց ծուխ ապագա ստեղծելու տեսլականը աշխարհը սիգարետի ծխից ազատելն է՝ հնարավորություն տալով միլիոնավոր չափահաս ծխողներին ընտրել ավելի լավ արտադրանք իրենց ու իրենց շրջապատող մարդկանց համար։ Մենք հավատացած ենք, որ մոտ ապագայում կկարողանանք անցյալում թողնել սիգարետի արտադրությունն ու ամբողջությամբ վերափոխել մեր բիզնեսը․ ահա անցյալը բաց թողնելու ու նոր մոտեցումների վրա հենվելով ապագան կառուցելու Ֆիլիպ Մորրիսի օրինակը։

Ամբողջ աշխարհն այսօր առերեսում է նախադեպը չունեցող տնտեսական ու սոցիալական մարտահրավերներ։ Ո՞րն է բիզնեսի դերը հասարակության առաջ ծառացած այդ խնդիրները հաղթահարելու գործում։ Ինչպե՞ս է այդ նպատակին հասնում Ֆիլիպ Մորրիսը։ 

Հուսով ենք, որ կյանքը կամաց-կամաց կսկսի իր բնականօն հունի մեջ կընկնի։ Հայաստանի տնտեսությանը, ինչպես, ըստ էության, համաշխարհային տնտեսությանը, ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Այս պայմաններում անհրաժեշտ է պատասխանատու լինել համայնքի նկատմամբ։ Ու մենք այդպես էլ անում ենք։ Լինելով հասարակության ու հասարակական կյանքի մի մասը, Ֆիլիպ Մորրիսը որդեգրել է այդ նույն հասարակության հետ մարտահրավերներ կիսելու ու ընդհանուր արժեքներ ստեղծելու գաղափարախոսությունը։

Ո՞րն է հասարակության հետ արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու գործնական դրսևորումը։

  • Առևտրային դաշտում դա ավելի քիչ վնասակար արտադրանքի մշակումն ու վաճառքն է, ինչպես նաև հարկերի անխափան վճարումը։ Ունենալով ընդամենը 150 աշխատակից`
  • Ֆիլիպ Մորրիս Արմենիան վերջին տասը տարիների ընթացքում եղել է Հայաստանի առաջին 10 հարկատուների շարքում՝ 2020 թվականին վճարելով 15,2 մլրդ ՀՀ դրամ հարկ,
  • Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանում մենք արժանանում  ենք Top Employer (Լավագույն գործատու) հավաստագրին։
  • մեր պրակտիկայի ծրագրին տարեկան դիմում է միջինում 800 ուսանող ու երիտասարդ մասնագետ, և կես տարի տևող ու ընկերության կողմից վարձատրվող պրակտիկայի հնարավորություն են ստանում տարեկան միջինում 10 թեկնածու։
  • Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի գոյության 3 տարիների ընթացքում Հայաստանում մոտ 10 մլն դոլարի ներդրում է կատարվել՝ ներառյալ Պոլիտեխնիկ համալսարանի տարածքում գտնվող կենտրոնի շենքի հիմնովին  վերանորոգումը։
  • ՀՀ Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող մեր ԳործOn ծրագրի շրջանակներում հասարակությանն օգնում ենք անվճար մասնակցել մասնագիտական դասընթացների ու դիմել մեր գործընկերների կողմից բացված թափուր աշխատատեղերին։
  • Արդեն երրորդ տարին է, ինչ ասպիրանտուրայում սովորող 10 լավագույն ասպիրանտները PMI Science կենտրոնի աջակցությամբ մեկ տարի շարունակ ստանում են մոտ 350 000 ամսական կրթաթոշակ, որպեսզի կարողանան ուսմանը զուգահեռ չաշխատել և կենտրոնանալ միայն գիտության վրա։
  • Վերջապես, Ֆիլիպ Մորրիս ընկերությունը վերջերս դարձավ առաջին միջազգային ընկերությունը, որ Հավասար վարձատրության հիմնադրամի կողմից համաշխարհային մակարդակով հավաստագիր է ստացել։ Հավաստագրումը ևս մեկ անգամ հաստատում է ընկերության պատրաստակամությունը աշխատավայրում ապահովել հավասար պայմաններ  և կարևոր հենք է ներառական ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու  ճանապարհին:

Հասարակության մի մասը լինելը նաև սոցիալապես պատասխանատու վարքագիծ է ենթադրում։ Արդյո՞ք Ֆիլիպ Մորրիսը համագործակցում է Հայաստանի ոչ առևտրային կազմակերպությունների հետ սոցիալական նախագծերի շուրջ։

Կարճ պատասխան՝ անշուշտ։ Դեռ անցած տարի Ֆիլիպ Մորրիսը միացավ «Ապագա» բարեգործական հիմնադրամի կարևոր առաքելությանը։ Այս նախաձեռնության շրջանակներում հիմնադրամը բաժանեց 14 օրվա համար նախատեսված սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ պարունակող 1200 փաթեթ։ Նախագծի շահառուներն ընտրվեցին են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ու Պարետատան կողմից ստացված տվյալների հիման վրա։

ՀՀ շրջաններում աղքատության հաղթահարման շարժիչ ուժ կարող է դառնալ նույն «Ապագա» հիմնադրամի նախաձեռնած ու Ֆիլիպ Մորրիսի կողմից աջակցություն ստացած «Արժանապատիվ ապագայի կառուցում» ծրագիրը։ Հայաստանի շրջաններում ապրող հայ ընտանիքներն արդեն իսկ հնարավորություն ունեն հիմնել ճագարաբուծական ֆերմաներ, որոնք 5-6 ամսից նրանց մոտ 100 000 դրամի ամսական եկամուտ կապահովեն։ Բացի այդ, Երևանում ապրող 20 ընտանիքներ կկարողանան խոհարարության, հաշվապահության ու վարսավիրական ծառայությունների ոլորտում իրենց սեփական գործը սկսել։ Այսպիսով, սոցիալապես անապահով հայ ընտանիքներին կարճ ժամանակահատվածում հնարավոր է դառնում ապահովել շահույթով՝ չպահանջելով շուրջօրյա աշխատանք ու չմիջամտելով  այդ ընտանիքների կողմից իրենց այլատեսակ տնտեսությունների վարմանը:

Հետպատերազմյան շրջանում Հայասատանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի կողմից մշակվեց «Նոր էջ» նախագիծը, որը Ֆիլիպ Մորրիսի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց։ Մարտական գործողություններին մասնակցած ու ժամանակավորապես աշխատունակությունը կորցրած 18-30 տարեկան մոտ 1000 հայ երիտասարդներ մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրերի միջոցով կկարողանան վերաիմաստավորել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար և վերադառնալ լիարժեք կյանքին:

Ի վերջո, Փորձելով խթանել Հայաստանի տնտեսության համար ավանդաբար կարևոր ճյուղերում տեխնոլոգիական լուծումերի ներդրումը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ շուտով կմեկնարկի «Տեխնոլոգիա ոչ տեխնոլոգիական ոլորտների համար» նախագիծը։ ՀՀ ոչ տեխնոլոգիական ոլորտների համար տեխնոլոգիական արդի լուծումներ առաջարկած լավագույն 30 նախագծերի հեղինակ սթարթափներն ու ընկերությունները կստանան 3000-ական ԱՄՆ դոլար։

Ի՞նչ կասեք Հայաստանում հիմնադրված Ֆիլիպ Մորրիսի թվով երրորդ հետազոտական կենտրոնի՝ PMI Science R&D Center Armenia-ի մասին․ ի՞նչ հիմնական նախագծերի միջոցով եք փորձում խթանել ՀՀ գիտական ու տեխնոլոգիական զարգացումը։

Իր ստեղծման պահից՝ 2018 թվականից, PMI Science R&D Center Armenia-ն ակտիվ մասնակցում է Հայաստանի գիտական կյանքին ու լայնորեն համագործակցում ՀՀ գիտական համայնքի հետ։ Հպարտ եմ ասել, որ մեր կենտրոնի աջակցությամբ ամեն տարի «Տվյալագիտությունը բիզնեսում» և «Համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրերի ամեն կուրսի լավագույն  ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ, որը բավարար է ուսման հետ կապված ծախսերը հոգալու համար։ PMI Science R&D Center Armenia կենտրոնը համագործակցում է ՀՀ առաջատար գիտական ինստիտուտների ու լաբորատորիաների 125 գիտնականների հետ՝ գիտական կառույցների հետ համատեղ իրականացվող 5 նախագծերի շրջանակներում։

Չմոռանամ նշել նաև, որ PMI Science նորաբաց շենքի երկրորդ հարկում գործում են ուսումնական ու ինժեներական լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։  Նախագրանցման միջոցով իրենց նախագծերի վրա այստեղ կարող են աշխատել պոլիտեխնիկի համապատասխան ուղղությունների ուսանողներ ու դասախոսներ։

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Արտարժույթ
10:50 20/09 Առք Վաճառք
AMD / USD 484.00 488.00
AMD / EUR 568.00 574.00
AMD / RUR 6.65 6.79
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
17/09/2021
Դոլար / Դրամ
484.93
-1.44
Եվրո / Դրամ
571.39
-1.07
Ռուբլի / Դրամ
6.68
-0.04
Ֆունտ / Դրամ
668.43
-3.64
ԿԲ Մետաղներ
17/09/2021
դրամ / գրամ
27252.04
-847.15
Արծաթ
365.92
-6.79
Պլատին
14608.64
-105.92
Ոսկու հարգեր
17/09/2021
դրամ
999 հարգ
24k
27,252.04
958 հարգ
23k
26,116.54
916 հարգ
22k
24,981.04
720 հարգ
18k
20,439.03
625 հարգ
15k
17,032.53
585 հարգ
14k
15,897.02
500 հարգ
12k
13,626.02
417 հարգ
10k
11,355.02
375 հարգ
9k
10,219.52
FOREX
09:56 18/09
EUR/USD
1.1706
-0.16%
GBP/USD
1.3667
-0.52%
USD/JPY
109.71
-0.23%
EUR/GBP
0.8565
+0.39%
Նավթ
09:56 18/09
դոլար / բարել
Brent
75.34
-0.21%
Light Sweet
71.96
-0.68%
COMEX
09:56 18/09
$ / տր. ունց.
Ոսկի
1753.90
-0.28%
Արծաթ
22.36
-2.53%
Պլատին
930.90
-0.18%
LME / 3M
09:56 18/09
դոլար / տոննա
Ալյումին
2927.00
+1.18%
Պղինձ
9457.00
+0.39%
Նիկել
20000.00
+2.64%
Անագ
34245.00
+0.72%
Կապար
2206.00
-1.87%
Ցինկ
3122.00
+1.53%
Մոլիբդեն
46250.00
+0.00%
Կոբալտ
51500.00
+0.00%
Ինդեքսներ
09:56 18/09
կետ
Dow Jones
34584.88
-0.48%
S&P 500
4432.99
-0.91%
NASDAQ
15043.97
-0.91%
FTSE
6963.64
-0.91%
CAC 40
6570.19
-0.79%
DAX
15490.17
-1.03%
RTSI
1745.04
-0.60%
Nikkei
30500.05
+0.58%
Topix
2100.17
+0.48%
Hang Seng
24920.76
+1.03%
SSEC
3613.97
+0.19%
Թվային արժույթներ
10:50 20/09
Կրիպտոարժույթներ
BTC/AMD
21,723,046
-6.84%
BTC/USD
44796.25
-6.57%
ETH/USD
3107.28
-12.47%
BCH/USD
566.96
-11.02%
XRP/USD
0.96
-11.93%
LTC/USD
163.21
-12.13%
BNB/USD
380.87
-9.30%
DOGE/USD
0.22
-12.00%
ETH/BTC
0.06970243
-5.85%
BCH/BTC
0.01267553
-4.74%
XRP/BTC
0.00002133
-6.20%
LTC/BTC
0.00365173
-5.77%
BNB/BTC
0.00851440
-2.85%
DOGE/BTC
0.00000484
-8.68%
ԿԲ Տոկոսադրույքներ
17/09/2021
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
7.25
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
8.75
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
5.75
+0.00%
Մակրոտնտեսական
07/2021
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+5.20%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,225.7
+2.10%
Արտահանում 1
Արտահանում
1,641.5
+23.2%
Ներմուծում 1
Ներմուծում
2,664.9
+10.6%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+6.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
197,881
+5.4%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
1,771.8
+7.50%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
277.99
+6.80%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
1,025.6
+4.40%
Շին. 3
Շինարարության ծավալ
160.60
+8.80%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային