Բիզնես

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես
31/08/2021 16:57
Կիսվել

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես

Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։

«1000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային տնտեսություն) կիրականացվի վերջիններիս աջակցությամբ»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախաձեռնությունը ողջունել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ-ն ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։

«1000 սոցիալական բիզնես՝ 1000 հայ ընտանիքի կողմից» նախաձեռնության շրջանակում օգոստոսի 28-ից Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»- ի հետ համատեղ։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34