Դադարեցվում է Ղարաբաղ Տելեկոմի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը
Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը մարտի 1-ից կդադարեցվի: Այս մասին հայտնում են «Ղարաբաղ Տելեկոմ»-ից:
«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին», – ասվում է հայտարարությունում:
2020 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը հայտարարել էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դառնում է պետական և կապի ոլորտի ծառայությունները գործելու են անվճար: