Բիզնես

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
Արցախի պետական նախարարի մասնակցությամբ Մարտակերտում բացվել է «Թումո տուփ»
10/02/2022 21:02
Կիսվել

Արցախի պետական նախարարի մասնակցությամբ Մարտակերտում բացվել է «Թումո տուփ»

Արցախում փետրվարի 10-ին մեկնարկել է «Թումո»-ի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. «Թումո»-ի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մարտակերտում տեղի է ունեցել Արցախի առաջին «Թումո տուփի» բացումը:

Բացման միջոցառմանը մասնակցել են նաև «Թումո Ստեփանակերտ»-ի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվել են իրենց փորձառությամբ ու միասին իրականացրել մինի-նախագծեր:

«Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի Թումոն վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով»:

Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախում տեխնոլոգիական կրթության տարածումը. «Տեխնոլոգիական կրթության խրախուսումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Մարտակերտում Թումո տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունն անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»:

Նշվում է, որ 17-ամյա մարտակերտցի Արման Դանիելյանը «Թումո Ստեփանակերտի» շրջանավարտ է և «Թումո»-ի ռոբոտաշինության ոլորտի բազմաթիվ դասընթացների է մասնակցել: Նա այժմ աշխատում է Մարտակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում որպես խմբավար: Արմանը եկել էր «Թումո տուփ»-ի բացման միջոցառմանը` իր քաղաքի պատանիներին շնորհավորելու․ «Ամենակարևոր բանը, որ ես սովորել եմ Թումոյում՝ ինքնուրույն մտածելն է: Շնորհավորում եմ երեխաներին տուփի բացման կապակցությամբ, սա մեզ շատ պետք է: Իրենք կմտածեն, կզարգանան, ու անպայման կօգտագործեն իրենց գիտելիքները թե՛ առօրյայում, թե՛ մեծ բաների հասնելով»:

«Մարի Լու Փափազյանը նշեց նաև Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։

Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ:

Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու»,- հայտնում են «Թումո»-ից։

«Թումո Հայաստան» նախաձեռնությունը իրականացվում է Եմենիջյան ընտանիքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էլի և Էլզբիեթա Աքիլյանների, ինչպես նաև այլ բարերարների նվիրատվությունների շնորհիվ։ 

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63