Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կասպերսկի. Աշխարհում DDoS-գրոհների քանակն ավելացել է 4,5 անգամ
16/03/2022 14:59
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում DDoS-գրոհների քանակն ավելացել է 4,5 անգամ

«Կասպերսկի» ընկերության DDoS Intelligence համակարգը 2021-ի չորրորդ եռամսյակում աշխարհում գրանցել է 86 710 DDoS-գրոհ (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված գրոհ)։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 52%-ով և ավելի քան 4,5 անգամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

Ընկերության փորձագետները երրորդ եռամսյակի նկատմամբ DDoS-գրոհների թվի աճը ավանդական սեզոնային տատանում են համարում։ «Տարեվերջին կյանքն ընդհանուր առմամբ արագանում է, և դա ազդում է DDoS-ի շուկայի վրա. սրվում է մրցակցային պայքարը մանրածախ առևտրում, գալիս է դպրոցականների և ուսանողների քննությունների ժամանակը, արշավներ են ծավալում տարբեր տեսակի ակտիվիստներ։ Այս ամենը հանգեցնում է գրոհների թվի աճի։

Բացի այդ, DDoS-ի շուկայի ծավալը հակադարձ համեմատական է կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ DDoS-ի և կրիպտոարժույթի մայնինգի կազմակերպման հզորությունները թեև ոչ ամբողջությամբ, բայց փոխադարձ փոխարինելի են, ուստի բոտնետների տերերը հակված են հզորությունները վերաուղղել դեպի մայնինգ՝ կրիպտոարժույթի աճի, և դեպի DDoS՝ դրա անկման ժամանակ։ Չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք հենց դա. DDoS-գրոհների թվի աճ կրիպտոարժույթների արժեքի կտրուկ անկման ֆոնին»,- նշում են փորձագետները։ 

Ինչ վերաբերում է 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ չորս ու կես անգամ աճին, ապա, ընկերության տվյալներով, ի տարբերություն 2021-ի չորրորդ եռամսյակի ռեկորդային բարձր ցուցանիշների, մեկ տարի առաջ դրանք ռեկորդային ցածր էին: Մեկ տարի առաջ նկատվել է ընթացիկին հակառակ իրավիճակ՝ DDoS-ի շուկայի անկում կրիպտոարժույթի գների կտրուկ բարձրացման ֆոնին։ Փաստացի այդ ամբողջ տարին DDoS-ի շուկան աստիճանաբար վերականգնվում էր փլուզումից հետո, այստեղից էլ նման տպավորիչ աճը։

Չորրորդ եռամսյակում, ինչպես և նախկինում 2021-ին, DDoS-գրոհների հիմնական զանգվածը նպատակաուղղված էր ԱՄՆ-ում տեղակայված ռեսուրսների վրա (43,55%): Ավելին, այս երկրի բաժինը գրոհների աշխարհագրական բաշխման մեջ կրկին աճել է։ Երկրորդ տեղ է վերադարձել Չինաստանը (9,96%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2,22 տոկոսային կետով, իսկ Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը (8,80%) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որի բաժինը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է ավելի քան մեկուկես անգամ:

Չորրորդ եռամսյակում ակտիվ բոտնետների հրամանատարական սերվերներ ամենից շատ եղել են ԱՄՆ-ում (46,49%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,05 տոկոսային կետով: Նիդեռլանդները (10,17%) և Գերմանիան (7,02%) փոխվել են տեղերով։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69