«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը Երևան Մոլում
#Հավաքի՛ր #Տեսակավորի՛ր #Վերամշակի՛ր
Այսօր մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Երևան Մոլի «Աշխարհն առանց թափոնների» համատեղ նախաձեռնությունը:
Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ բարելավելու Հայաստանում թափոնների կառավարման համակարգերը, որը կատարվում է թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ստեղծման ուղղությամբ աշխատող տեղական նախաձեռնություններին աջակցելու միջոցով: Թափոնների տեսակավորման մշակույթը կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։
Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տեսակավորման ամանների տեղադրմամբ և տեսակավորված աղբի վերամշակմամբ: Նախաձեռնության շրջանակում Երևան Մոլի տարբեր կետերում տեղադրվելու են տեսակավորման ամաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տարանջատել թուղթը, պլաստիկը և թափոնի այլ տեսակները։ Թվով 28 տեսակավորման ամանները հասանելի կլինեն Երևան Մոլի տարբեր հատվածներում:
Միջոցառմանը ելույթ ունեցան «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը, «Երևան Մոլ»-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը և «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Մխիթար Ավետիսյանը։
«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է, քանի որ ընկերությունը մեծապես կարևորում է թափոնների կառավարման և վերամշակման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը Հայաստանում։Համագործակցությունը մեր գործընկերների հետ ոչ միայն բիզնեսի, այլև ԿՍՊ շրջանակում իրականացվող նմանատիպ նախաձեռնություններում շատ կարևոր են։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը ավելի կամրապնդի և կընդլայնի համագործակցության շրջանակը։ Մենք շարունակում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը։
«Երևան Մոլ»-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը նշեց, որ «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը հատկապես մեծ ազդեցություն կունենա առևտրի կենտրոններում, քանի որ նմանատիպ վայրերն օրական ունենում են հազարավոր այցելուներ, որոնք, տեսնելով տեսակավորման ամանները, կսովորեն թափոնները ճիշտ տեսակավորել և օրինակ կծառայեն իրենց շրջապատի համար։
Այսպիսով, «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի մեկնարկը «Երևան Մոլ»-ում ևս մեկ քայլ է հայ հասարակության շրջանում թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորման, կրթելու և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից։ Լիահույս ենք, որ նախաձեռնությունը կստանա դրական արձագանք, և տարբեր բիզնես կազմակերպություններ ևս կունենան վերջինիս միանալու հնարավորություն՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը։