Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել
04/04/2022 13:42
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել

Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հակառակորդի դիրքերից ընդամենը 400մ հեռավորության վրա, բնակարանամուտ է նշվել: Սադյանների ընտանիքն արդեն մի քանի ամիս նոր տանն է ապրում: Տարիներ առաջ, իրենց առաջնեկի հետ Այգեպար եկած երիտասարդ ամուսինները՝ Աշոտն ու Քրիստինեն, այժմ արդեն չորս զավակի ծնողներ են: Վեց տարի վարձով ապրելուց հետո, երիտասարդ զինվորականի ընտանիքը վերջապես իր տունն է գնել ու հիմնանորոգել այն: Վիվա-ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցության արդյունքում, գյուղը շեն պահելու՝ Սադյանների ձգտումն ավելի ամուր է դարձել: 

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է: Աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Այգեպար ապրելու ու սիրահարվեցինք այս գյուղին: Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, որ մեր պատուհաններից երևում են հակառակորդի դիրքերը, բայց մենք այստեղ ենք ուզում ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել: Սա է մեր տունը, եթե մենք այն չշենացնենք, ապա՝ ո՞վ», -ասում է ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Սահմանն ամրացնելու՝ գործընկերների ջանքերը հետևողական են: Միայն Տավուշի մարզում, վերջին տասը տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրով՝ աջակցություն է ստացել 86 ընտանիք, որից 22-ը՝ Այգեպար գյուղում: 

«Գիտեմ, որ ձեր պատուհանից երևացող տեսարանը ստիպում է, որ զգոն լինեք: Գիտեմ նաև, որ զինվորականի ընտանիքում առավել լավ են գիտակցում սահմանապահ գյուղում ապրելու բարդությունը: Չեմ կարող հիացմունքս չարտահայտել բոլոր այն ընտանիքների նկատմամբ, որոնք ամուր են, չեն կոտրվում, լավատեսությունը չեն կորցնում և իրենց հայրենասիրությունն արտահայտում են ամեն օր ապրած կյանքով: Մենք էլ նման ծրագրերի և ենթակառուցվածքներ զարգացնելու միջոցով՝ ձգտում ենք ձեր կողքին լինել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բազմիցս նշել ենք, որ սահմանի եզրագծին բնակվող ընտանիքները կենդանի վահան են, տոկունության, արիության այն պատնեշը, որ ամուր է պահում մեր երկիրը: Մեր նպատակն է բավարար պայմաններ ստեղծել մայրաքաղաքից հեռու ապրող այս ընտանիքների համար, որպեսզի բազում հոգսերի մեջ ազատված լինեն գոնե կենցաղային դժվարություններից», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագիրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի»ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52