Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom պարտատոմսեր․ առաջին կորպորատիվ պարտատոմսերը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում
14/04/2022 16:56
Կիսվել

Ucom պարտատոմսեր․ առաջին կորպորատիվ պարտատոմսերը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում

2019 թվականին «Յուքոմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր թողարկեց:

Այս հոդվածում կփորձենք միասին հասկանալ, թե ինչ է պարտատոմսը և, բանկային ավանդի հետ համեմատած, ի՞նչ առավելություն ունի այն: Նախ ասենք, որ դրանք ստացական-պարտավորագիր հիշեցնող փաստաթղթեր են, որոնք հասանելի են յուրաքանչյուրին: Օրինակ՝ որևէ ընկերություն ցանկանում է ինչ-որ նախագծի համար գրավել ներդրում ու որոշում է թողարկել պարտատոմսեր, որոնք ձեռք բերելու դեպքում գնորդը փաստացի դառնում է տվյալ նախագծի ֆինանսավորողը:

Այս ընթացակարգը շատ նման է բանկային ավանդ ներդնելու գործարքին, սակայն ավելի ճկուն տարբերակով: Ո՞րն է պարտատոմսերի առավելությունը, կհարցնեք դուք: Եթե համեմատենք բանկային ավանդի հետ, ապա պարտատոմսերը հնարավոր է յուրաքանչյուր պահի վաճառել, այնինչ բանկային ավանդը պայմանագրով ենթադրում է հստակ ժամանակահատված, որի ընթացքում գումարը հնարավոր չէ հետ վերցնել բանկից: Պարտատոմսերը վաճառելու դեպքում մինչ այդ կուտակած տոկոսադրույքները չեն զրոյանում: Բացի այդ, պարտատոմսերի տոկոսադրույքն ավելի բարձր է, քան բանկային ավանդինը: Օրինակ՝ 2019 թվականին բանկերում դոլարային ավանդների դիմաց տոկոսադրույքը կազմում էր միջինում 4.5%, իսկ «Յուքոմ»-ի պարտատոմսերինը՝ 7.5%, միևնույն ժամանակ դրամային ավանդները հնարավոր էր ներդնել միջինում 9.55%-ով Ucom պարտատոմսերի 11% հետ համեմատած:

«Յուքոմի ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացիայի նպատակով երեք տարի առաջ որոշում կայացվեց թողարկել պարտատոմսեր, ինչի արդյունքում, մասնավորապես, վերազինեցինք մեր ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացանք «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի: Շնորհակալ ենք այն բոլոր մարդկանց, որոնք վստահեցին մեզ ու ձեռք բերեցին մեր պարտատոմսերը», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Յուքոմ» ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52