Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ժամանակակից համակարգիչներ. ի՞նչ է պետք իմանալ արդյունավետ ու անվտանգ աշխատանքի համար
25/05/2022 14:09
Կիսվել

Ժամանակակից համակարգիչներ. ի՞նչ է պետք իմանալ արդյունավետ ու անվտանգ աշխատանքի համար

Աշխատանքի, այդ թվում նաև՝ հեռավար, կազմակերպման հանդեպ ճկուն մոտեցումը սկսեց ձևավորվել, երբ համացանցը ամենուր հասանելի դարձավ: Սակայն այդ սահուն ընթացքը կտրուկ զարգացում ապրեց երկու տարի առաջ, երբ համավարակը ողջ աշխարհում կազմակերպություններին մղեց աշխատակիցներին մասսայաբար տեղափոխել ավանդական աշխատավայրից դուրս: Այժմ՝ 2022 թվականին, կազմակերպությունների մի մասը վերադառնում է նախկին՝ գրասենյակային կենսակերպին, իսկ մյուսների մոտ ամրապնդվում է հիբրիդային ձևաչափը: Այս մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատակիցներին ժամանակ առ ժամանակ աշխատել հեռավար, զգալիորեն ազդել է հիմնական աշխատանքային գործիքի՝ համակարգչի հանդեպ պահանջների վրա: Ժամանակակից սարքավորումների ո՞ր հնարավորությունները կօգնեն բավարարել այդ պահանջներին ու որքանո՞վ են դրանք ակտուալ ավանդական աշխատավայրերի համար:

Անվտանգությունն՝ առաջին հերթին

Աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխելիս ՏՏ-ծառայությունների բաժնի հիմնական խնդիրը հասանելիության և տվյալների անվտանգությունն էր: Արդյունքում, անվտանգ մուտքն ու բազմաֆակտորային աուտենտիֆիկացիան դարձան առավել պահանջարկված լուծումները: Windows օպերացիոն համակարգով աշխատող ժամանակակից համակարգիչներն աշխատում են Windows Hello հենքով՝ գաղտնաբառերի ժամանակակից այլընտրանքով, որի շնորհիվ համակարգ ու հավելվածներ մուտք գործելն ավելի անվտանգ է դառնում: Օրինակ, Windows 11-ում Windows Hello-ի միջոցով մուտքի գործընթացը 30%-ով ավելի արագ է դարձել, իսկ մատնահետքի սքաներով ու դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորող ժամանակակից սարքավորումներն այն դարձրել են առավել հարմարավետ: Windows-ում աշխատանքային ֆայլերի պաշտպանվածությունը կարող է բազմակողմանի լինել՝ ամպում ֆայլերի պաշտպանությունից մինչև մուտքի իրավունքի ու սկավառակի վրա տվյալների կոդավորման կառավարում:

2022 թվականի սկզբում ներկայացվեցին Microsof Pluton-ով առաջին համակարգիչները: Microsoft Pluton-ը անվտանգության չիպ է, որը ներկառուցված է անմիջապես կենտրոնական պրոցեսորին: Այն պաշտպանության սարքավորումային լուծումների նոր սերունդ է, որն օգնում է պատասխանել ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա կիբերվտանգներին:

Ի շնորհիվ ժամանակակից ապարատուրային բաղադրիչների, ինչպես, օրինակ, TPM-ն է, ՏՏ-ադմինիստրատորները կարող են միացնել BitLocker կոդավորման բոլոր հնարավորությունները: TPM-ի հետ մեկտեղ ժամանակակից համակարգիչների անվտանգության հարցում իրենց լուման են ներդնում նաև UEFI Secure Boot-ը, VBS, HVCI և Windows 11 Pro-ով աշխատող ժամանակակից համակարգիչներին հասանելի այլ տեխնոլոգիաների աջակցումը: Ընդհանուր առմամբ, «չիպից մինչև ամպ» համակարգային մոտեցման շնորհիվ  լիցենզավորված Windows 11 Pro-ով աշխատող սարքավորումներն անվտանգության ավելի մեծ հնարավորություններ են առաջարկում, քան նախորդ սերունդների Windows-ով աշխատող համակարգիչները: Իսկ Zero Trust  մոտեցման աջակցումը դրանք համապատասխան է դարձնում աշխատանքի ցանկացած սցենարի դեպքում:

2022 թվականի ապրիլին Microsoft-ը ազդարարեց Windows 11-ում պաշտպանության ներկառուցված նոր միջոցների մասին, այդ թվում նաև՝ ֆիշինգի հայտնաբերմանն ուղղված Microsoft Defender SmartScreen-ի ու Smart App Control տեխնոլոգիայի մասին, որը կօգնի բլոկավորել վնասակար հավելվածները՝ հենվելով թվային ստորագրության և ուսուցանելի արհեստական ինտելեկտի վրա:

Նոր համակարգիչների կառավարումը ծանոթ գործիքների միջոցով

Հեռավար ու հիբրիդային աշխատանքը ՏՏ-ծառայությունների առջև համակարգիչների կենտրոնացված կառավարման նոր խնդիրներ դրեց: ՏՏ մասնագետի ծանրաբեռնվածության պայմաններում կարևոր է հասկանալ, որ  Windows 11-ով աշխատող ԱՀ կառավարման համար կարող են կիրառվել այն նույն գործիքները, ինչ՝  Windows 10-ով աշխատող սարքավորումների համար: Դրանց թվում է նոր հնարավորություններ ստացած Windows Autopilot-ը: Տեխնոլոգիաների այս հավաքածուն համակարգիչների նախապատրաստումն աշխատանքին ավելի պարզ ու պակաս ծախսատար է դարձնում: Օրինակ, դրա հետ Windows 11 Pro -ով աշխատող նոր սարքավորումը հնարավոր է փոխանցել աշխատակցին չփաթեթազատված, իսկ կարգավորումներն ու ծրագրերի տեղադրումը կատարվում է ավտոմատ՝ սարքավորումը միացնելուց ու այն համացանցին միացնելուց հետո: Դա թե՛ կրճատում է լոգիստիկ ծախսերը (մանավանդ այն աշխատակիցների համար, ովքեր գրասենյակից դուրս են աշխատում) և թե՛ էապես խնայում ՏՏ-ծառայությունների ժամանակը:

Արդյունավետ օնլայն–հաղորդակցում

Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar):

Օնլայն հանդիպումներն ու ժողովները շատերիս աշխատանքային օրվա սովորական բաղադրիչն են: Թիմային աշխատանքի այնպիսի գործիքներ, ինչպես  Microsoft Teams-ն է, համավարակի ընթացքում տասնյակ բարեփոխումների ենթարկվեցին ու աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձան գործընկերների ու պատվիրատուների հետ կապի հիմնական միջոցը: Windows 11-ն այդ օգտատերերի համար նոր հնարավորություններ է ներկայացնում: Օրինակ, Խնդրագոտուց (Taskbar) կարելի է կառավարել խոսափողը. այդպես ավելի հեշտ է միանալ զրույցին, երբ անհրաժեշտություն կա, և վստահ լինել, որ խոսափողն անջատված է, երբ այն այլևս պետք չէ: Իսկ ընտրված ծրագրի պատուհանը գործընկերներին ցույց տալու համար բավարար է ընդամենը  Խնդրագոտում (Taskbar) դրան մոտեցնել կուրսորը:

Microsoft-ը շարունակում է Microsoft Teams-ի կատարելագործման աշխատանքը: 2022 թվականի ապրիլին կազմակերպությունը ազդարարեց նոր գործառույթներ, որոնք ժամանակակից համակարգիչների հնարավորությունների հետ մեկտեղ տեսազանգերի ընթացքում կբարձրացնեն ձայնի որակը (այդ թվում նաև ի շնորհիվ ինտելեկտուալ աղմկախլացման) և պատկերի որակը (ներառյալ կադրավորումն ու ետնապատկերի բարելավված լղոզումը):

Արդյունավետ աշխատանք ցանկացած վայրից

Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան:

Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ հեռավար աշխատանքն ավելացնում է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Այդ առումով նրանց համար շատ ավելի կարևոր կարող են լինել Windows 11-ի այն բարելավումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու աշխատանքի վրա կենտրոնացվածությանը:

Օրինակ, ի շնորհիվ Snap Layouts, Snap Groups գործառույթների ու թարմացված վիրտուալ Դեսքթոփերի՝ էապես հեշտացել է մի քանի հավելվածի միաժամանակյա օգտագործումը: Այդ գործառույթն աշխատում է նաև արտաքին մոնիտորների հետ. Windows 11-ը կարող է հիշել պատուհանների դասավորվածությունը դրանցում ու վերադարձնել կրկնակի միացման ժամանակ: Օրացույցում խնդիրների ցանկին, հանդիպումներին, տարադրամի փոխարժեքին ու այլ նորություններին արագ հասանելիություն է ապահովվում Վիջեթների միջոցով, իսկ Արդյունավետ աշխատանքի սեանսներ գործառույթը կօգնի առավել գործուն ծրագրել աշխատանքային ժամանակը:

Windows-ով աշխատող ժամանակակից համակարգիչները փոխգործակցության նոր հնարավորություններ կարող են ներկայացնել ձայնային ներածման, սենսորային էկրանի ու թվային գրչի միջոցով՝ անկախ ձեր գտնվելու վայրից, դարձնելով դրանք ունիվերսալ աշխատանքային գործիքներ:

Windows 11 Pro – նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար:

Լիցենզավորված ԾԱ-ն՝ անվտանգության հիմք

Windows 11-ը ստեղծվել է Windows 10-ի հենքի վրա ու առաջարկում է անվտանգության, կառավարելիության ու արդյունավետության նոր ու բարելաված գործառույթներ, որոնք պահանջարկված են աշխատանքի հանդեպ ճկուն մոտեցման պայմաններում: Համակարգիչների լոկալ ու միջազգային արտադրողներն առաջարկում են Windows 11 Pro-ով ժամանակակից սարքավորումներն ինչպես գրասենյակային աշխատանքի համար, այնպես էլ այն աշխատակիցների համար, ովքեր հիբրիդային կամ հեռավար տարբերակով են աշխատում: Պաշտոնական դիստրիբյուտորների հետ պայմանագիր ունեցող վստահելի մատակարարներից սարքավորումներ ու լիցենզիա ձեռք բերելով կարող եք ստանալ ԾԱ իրական տարբերակներ՝ անհրաժեշտ աջակցումով: Լիցենզիոն տարբերակներն ապահովված են թարմացումներով, որոնք ապահովում են իրենց պաշտպանվածությունն ու նրանցում երաշխավորված է վնասակար կոդի բացակայությունը: Ի շնորհիվ անվտանգության ու գործառույթների թարմացումների Windows 11-ը շարունակում է զարգանալ, որպեսզի հաջորդիվ էլ ներկայացնի ժամանակակից բիզնեսի պահանջներին համապատասխանող հենք:

ԾԱ-ն չի կարող «մասամբ լիցենզավորված» լինել: Եթե լիցենզիայի անվան տակ վաճառողը ձեզ «բանալի» է տրամադրել, որը լեգալ ծագում չունի, ապա այդ «բանալիով» ակտիվացումը պրոդուկտը չկեղծված չի դարձնի: Չլիցենզավորված պրոդուկտներն օգտագործման իրավունք, թարմացումներ ու պաշտոնական աջակցություն չեն տալիս: Եթե  ԾԱ գներն ավելի ցածր են, քան ստուգված մատակարարների մոտ, ապա դա արդեն կեղծման տարածված հատկանիշ է: Հետևաբար, պետք է ընտրել միայն բարեխիղճ վաճառողների ու օգտագործել պաշտոնական լիցենզիայով պրոդուկտների բոլոր առավելությունները:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25