Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել
15/06/2022 12:33
Կիսվել

Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել

Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Այս տվյալները հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին:

Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում կորցրել են միագումար 345 միլիարդ դոլար: Ամենից շատ կորցրել է Binance գաղտնարժութային սակարանի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է գտնվում ձեռնարկիչ Իլոն Մասքը. նա կորցրել է 73,2 միլարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել է երրորդ տեղում, քանի որ զրկվել է 65,3 միլիարդ դոլարից:

Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարկ Ցուկերբերգը՝ Meta-ի ղեկավարը, որը կորցրել է 64,4 միլիարդ դոլար, մինչդեռ ցուցակում հինգերորդ տեղն ստացել է ձեռնարկիչ եւ Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը զրկվել է 56,8 միլիարդ դոլարից: Բացի դրանից, գործակալությունը նշում Է, որ միայն հունիսի 13-ին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են մագումար 206 միլիարդ դոլար:

Capgemini խորհրդատվական ֆիրմայի հաշվետվությունում, ֆիրմա, որին վկայակոչում է Bloomberg-ը, ասված է, որ ֆինանսական կորուստների ընթացիկ ցուցանիշները խիստ հակադրություն են կազմում այն բանին, ինչ կարելի Էր դիտել մեկ տարի առաջ: Այն ժամանակ շուկաների սրընթաց աճի պատճառով 8 տոկոսով ավելացել էր ամբողջությամբ վերցված ունեւոր մարդկանց թիվն աշխահում, եւ 13 տոկոսով ԱՄՆ-ում: Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ամենահարուստ մարդկանց թիվը 2022 թվականին ավելացել է սոսկ 4,2 տոկոսով, այդ ցուցանիշով տարածաշրջանը հետ է մնում Եվրոպայից եւ Ամերիկայից:

Ըստ որում վերջին տասնամյակի ընթացքում ԱԽՏ-ն այդ ոլորտում գերակշռող դիրք էր զբաղեցնում: Միտման փոփոխությունը մասնակիորեն կապված է, կարծում է գործակալությունը, Չինաստանի կոշտ միջոցների հետ տեխնոլոգիական ընկերությունների դեմ եւ անշարժ գույքի «սառեցման» հետ: Նախկինի պես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Գերմանիայում է բնակվում աշխարհի ունեւոր մարդկանց 64 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69