Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ամփոփվեցին Tech Week Gyumri 2022-ի արդյունքները
08/07/2022 18:34
Կիսվել

Ամփոփվեցին Tech Week Gyumri 2022-ի արդյունքները

Հուլիսի 4-ին Գյումրիում ամփոփվեցին Tech Week Gyumri 2022 միջոցառումների արդյունքները։ Միջոցառումն ունեցավ մոտ 4000 մասնակիցներ և իրենց ելույթներով հանդես եկան ոլորտի շուրջ 60 ներկայացուցիչներ և խոսնակներ։ Միջոցառումը ուներ ավելի քան 60 գործընկեր ընկերություններ՝ հիմնականում ՏՏ ոլորտից, և 30 աջակից ընկերություններ:

Koriz գաղափարների մրցույթում 1-ին տեղն զբաղեցրեց New Horizon նախագիծը (1500 USD՝ Adobe ընկերությունից), 2-րդ տեղ՝ Creative Corner Service School նախագիծը (1000 USD՝ Goya ընկերությունից), իսկ 3-րդ տեղ՝ Goodka Boodka նախագիծը (500 USD՝ SmartClick ընկերությունից)։ Հատուկ մրցանակի արժանացավ Skill Camp նախագիծը։

Ամփոփվեցին նաև եռօրյա  հաքաթոնի արդյունքները և հանձնվեցին հատուկ նվերներ հաքաթոնի 20 մասնակիցներին։ Հաքաթոնի հովանավորն էր Ամերիաբանկը: Armenian Software Testing Cup մրցույթում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Benivo, PicsArt և Instigate Mobile անունները կրող թիմերը, գլխավոր հովանավորը Ինեկոբանկն էր։

ggRace-ի ընթացքում հավաքագրվեց մոտ 1 մլն դրամ, որը տրամադրվելու է «Սատարենք մեր հերոսներին» ԲՀԿ-ի «Թևեր» նախագծին։ Այն նախատեսում է ՏՏ կենտրոնի կառուցում Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում և կրելու է լուսահոգի Սոնա Մնացականյանի անունը, ով մեծ ջանքեր էր գործադրում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ։

Հատուկ ելույթով հանդես եկան նաև Մարտակերտի Bitty Co-Working նախաձեռնության հիմնադիր պատանիները, որոնց ծրագրում 3000 USD ներդրում կատարեցին Adobe ընկերությունը և 500 USD հավելեց Tech Week-ի թիմը։

Միջոցառման գլխավոր նպատակներից էին համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Փակման արարողության ավարտին առցանց քվեարկությամբ Tech Week 2023-ի անցկացման վայր ընտրվեց Վանաձորը։

Կազմակերպիչներ՝ gg, Instigate Mobile և TCF ընկերություններ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69