Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C-ն ամսական 2000 դրամով և ստանալ նվերներ
31/08/2022 14:29
Կիսվել

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C-ն ամսական 2000 դրամով և ստանալ նվերներ

Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C սմարթֆոնը լավագույն պայմաններով՝ ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ 2 տարվա երաշխիք, անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1700 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ի դեպ, Level Up 1700 սակագնային պլանով բաժանորդներն առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից։

Նշենք, որ Ucom-ում Xiaomi Redmi 10C-ն հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 72 000 դրամով, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով՝  վճարելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք և 0% սպասարկման վճար առաջին 12 ամսվա ընթացքում։

«Ուսումնական տարվա սկիզբն աշակերտների և ուսանողների համար նոր սմարթֆոն ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ոչ միայն անհավանական գնով կարելի է ձեռք բերել Ucom-ից, այլև բազմաթիվ նվերներ ստանալ Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառությունը վայելելու և առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար», – նշել է «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ներկայացված է կանաչ, գրաֆիտե մոխրագույն և  օվկիանոսի կապույտ գույներով, ունի մեծ՝ 6,71-դյույմանոց էկրան, 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ։ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում՝ 11 ժամ խաղեր խաղալով, 19 ժամ տեսանյութեր դիտելով, 190 ժամ երաժշտություն լսելով կամ 29 ժամ կարդալով։ Իսկ անհրաժեշտության դեպքում սմարթֆոնը կարելի է շատ արագ վերալիցքավորել հաշված րոպեների ընթացքում։ Ավելին, սմարթֆոնն ունի նաև հիշողության ընդլայնման հնարավորություն մինչև 1 ՏԲ, ինչը թույլ կտա պահմպանել հիշարժան լուսանկարներն ու տեսանյութերը՝ չմտածելով հեռախոսում տեղի սահմանափակման մասին։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37