06/09/2011 17:06
ՄՏՍ-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
2011 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային Հեռահամակարգեր» (ՄՏՍ) ընկերությունն ապահովել է զուտ շահույթի անկում: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, US GAAP միջազգային ստանդարտներով, ընկերության զուտ շահույթը նվազել է 7%-ով և կազմել 688,7 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթն աճել է 13%-ով և կազմել 6,06 մլրդ դոլար:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով ՄՏՍ-ի զուտ շահույթն աճել է 2,6%-ով և կազմել 367 մլն դոլար, իսկ համախառն հասույթն աճել է 12,8%-ով` կազմելով 3,1մլրդ դոլար:
ՄՏՍ-ը, իր ուստր ձեռնարկությունների հետ միասին, սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
