Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) ներդրում է կատարել Doctor Yan և Bliink հայկական ստարտափերում
22/09/2022 14:58
Կիսվել

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) ներդրում է կատարել Doctor Yan և Bliink հայկական ստարտափերում

Բժշկական ծառայությունների ամրագրման առաջին հարթակը Հայաստանում՝ Doctor Yan-ն ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հավելված Bliink-ը ներգրավել են ֆինանսական և խորհրդատվական աջակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրեշտակների ցանցի կողմից։ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) միավորում է տարբեր երկրներից և ոլորտներից հայազգի հաջողակ ներդրողների ու ձեռնարկատերերի։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շեշտել է, որ իր ստեղծման օրվանից STAN-ը, որպես առաջին բիզնես հրեշտակների ցանց, հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրը։ «Ցանցի անդամ ներդրողները ոչ միայն ուղղակի ֆինանսական ներդրումներ են կատարում գիտելիքահեն ստարտափերում, այլև նվիրում են իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը: Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ստարտափերին աջակցում անհրաժեշտ կապերի հաստատման գործում»,-ասել է Օրուջյանը:

Doctor Yan հավելվածը նախատեսված է ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի և հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակներում և հեղինակության առաջխաղացում։

«Մենք գործունեության այն փուլում ենք, երբ ֆինանսավորումը և մասնագիտական խորհրդատվությունը կօգնեն մեզ ռազմավարություն մշակել՝ խթանելով ու արագացնելով հարթակի հետագա զարգացումը: Հաջորդ ամիսներին նախատեսված մեր ծրագիրը ներառում է ինտենսիվ իրազեկման արշավներ ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների շրջանում, նաև ակտիվ համագործակցության հաստատում հիվանդանոցների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ»,- նշել է ստարտափի համահիմնադիր և տնօրեն Իրինա Ղազարյանը՝ հավելելով, որ Doctor Yan համակարգում այժմ գրանցված են 10 հազարից ավելի պացիենտ և 600 համագործակցող բժիշկ։

Bliink-ը, որը նաև FAST-ի նորարարության վենչուրային ծրագրի՝ InVent-ի շահառուներից է, թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել և քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավերը: Օգտագործելով այս հավելվածը օգտատերերը զարգացնում են առողջ աշխատանքային սովորություններ ու դառնում ավելի արդյունավետ։ Bliink-ը անընդհատ ստուգում է օգտատերերի աշխատանքային վարքն ու նրանց ծանուցում ուղարկում՝ հիշեցնելով թարթել աչքերը կամ նստել ճիշտ դիրքով։ Հավելվածը նախատեսված է ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ օգտատերերի համար։

«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում տարբեր ընկերությունների հետ, որոնք ցանկանում են Bliink-ը հասանելի դարձնել իրենց աշխատակիցներին: STAN-ից ստացած ֆինանսական ու խորհրդատվական աջակցությունը կծառայեցվի նոր թիրախային օգտատերեր գտնելուն, մարքեթինգային արշավներին ու թիմի ընդլայնմանը: Այն կնպաստի նաև այլ օպերացիոն համակարգերի (macOS և Linux) համար բետա տարբերակի մշակմանը»,-ասել է Bliink-ի համահիմնադիր և տնօրեն Նաիրի Բաղդասարյանը:

Հոկտեմբերի սկզբին կկայանա STAN-ի հաջորդ 11-րդ փիչինգը, որի ժամանակ մասնակից ստարտափերը կներկայացնեն իրենց գաղափարները։

STAN-ը FAST-ի գիտության առևտրայնացման ուղղությամբ իրականացվող կարևոր ծրագրերից է, որը ստեղծվել է 2018 թվականին՝ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով։ Ծրագրի նպատակը սաղմնային փուլում գտնվող գիտական և տեխնոլոգիական հայկական ստարտափերում ներդրումներ կատարելն է։ Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) լուծումներ առաջարկող ստարտափերին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով։

Առաջինը՝ ավանդական հրեշտակային ներդրումներն են նախասաղմնայինից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափերում։ Երկրորդը՝ կանանց ձեռներեցությունն է, ներդրումներ են իրականացվում կազմավորման վաղ փուլում գտնվող և կանանց կողմից ղեկավարվող ստարտափերում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու համար։ Եվ երրորդը՝ Moonshot նախագծեր․ ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ և խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:

Ներկայում հրեշտակ ներդրողների ցանցի անդամ է 39 ձեռնարկատեր աշխարհի 7 երկրներից:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23