Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ամերիաբանկ. Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
05/10/2022 14:03
Կիսվել

Ամերիաբանկ. Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար:  Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու  համար»,- նշում է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը:

Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:

Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին և թույլատրվեցին առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44