Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 74.77+0.30 WTI - 71.03+0.20
COMEX:  GOLD - 2676.20-0.01 SILVER - 31.92+1.04
COMEX:  PLATINUM - 1009.70+0.36
LME:  ALUMINIUM - 2678.50+2.57 COPPER - 10084.50+2.60
LME:  NICKEL - 18153.00+3.65 TIN - 33893.00+1.30
LME:  LEAD - 2151.00+2.62 ZINC - 3173.50+2.67
FOREX:  USD/JPY - 146.87+1.98 EUR/GBP - 1.1034-0.35
FOREX:  EUR/USD - 1.1034-0.35 GBP/USD - 1.3249-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42196.52+0.09 NASDAQ - 17925.12+0.08
STOCKS US: S&P 500 - 5709.54+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 38552.06+1.97 TOPIX - 2683.71+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 22113.51-1.47 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8290.86+0.17 CAC40 - 7577.59+0.05
STOCKS EUR:  DAX - 19164.75-0.25
03/10/2024  CBA:  USD - 387.05-0.13 GBP - 507.73-6.33
03/10/2024  CBA:  EURO - 427.46-0.99
03/10/2024  CBA:  GOLD - 33112.72-93.28 SILVER - 390.62+0.31
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի
12/10/2022 12:00
Կիսվել

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի:

Հոկտեմբերի 30-ից Fly Arna-ն Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:

Չվացուցակ

Չվացուցակ դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հոկտեմբերի 30-ից (բոլորը տեղական ժամանակով).

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երեւանից Թբիլիսի

«Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղին մեր ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից եւ Սոչիից հետո: 

Վրաստանը սիրված ուղղություն է հանգստի եւ գործնական նպատակների համար. Ֆլայ Արնան ուրախ է առաջարկել գրավիչ արժեքներով թռիչքներ, ինչը կնպաստի նշված ուղղություններով թռիչքների պահանջարկի ավելացմանը։ 

Սեպտեմբերի 23-ից Ֆլայ Արնան շաբաթական 14 թռիչք է իրականացնում Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով եւ նոր ուղղությունը Հայաստանի եւ մեր հարեւան երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հաճախ եւ ավելի հարմարավետ ճամփորդել Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա քաղաքների ուղղությամբ։ 

Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի եւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների գործարար եւ մշակութային կապերի ամրապնդմանը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ: 

 

03/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.13
Եվրո (EUR)
427.46
-0.99
Ռուբլի (RUR)
4.07
-0.03
Լարի (GEL)
141.66
-0.09
33112.72
-93.28
Արծաթ
390.62
+0.31