Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվում է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
Հոկտեմբերի 21-26-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվում է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:
Ծրագրի օրակարգում ներառված են 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացման միտումների, վենչուրային կապիտալի ներգրավման, Հայաստանում բիզնես սկսելու և դրա հետ կապված օրենսդրական դաշտի հարցեր:
Ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալվել են շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչներ: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: