11/10/2011 16:37
APPLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է IPHONE 4S-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ
Apple-ի պաշտոնական հայտարարության համաձայն` ընկերության նոր արտադրանքը` iPhone 4S-ը, ռեկորդային պահանջարկ է վայելում սպառողների շրջանում: Վաճառքի մեկնարկի առաջին 24 ժամվա արդյունքներով պատվիրվել է մոտ մեկ մլն iPhone 4S: Վերջինս գերազանցել է 2010 թվականին iPhone 4-ի սահմանած ռեկորդը, երբ նույն ժամանակահատվածում վաճառվել էր 600 հազար սարքավորում:
Նշենք, որ սարքավորման վաճառքի մասին պաշտոնական հայտարարության հաջորդ օրը մահացավ Apple ընկերության հիմնադիր և նախկին նախագահ Սթիվ Ջոբսը, ինչով և շատ վերլուծաբաններ բացատրում են Apple-ի նոր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը:
19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
Արծաթ
670.42
+9.72
