Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
24/10/2011 11:50
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

2011թ. հոկտեմբերի 11-ին Ինեկոբանկ ՓԲԸ-ն ստացել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով վարկային միջացներ «The OPEC Fund for International Development (OFID)» ֆինանսական կազմակերպությունից:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինեկոբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` տվյալ վարկային պայմանագրի շրջանակներում բանկը կտրամադրի մինչև 1 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկեր` փոքր և միջին ձեռնարկություններին: Տոկոսադրույքը կսահմանվի` տարեկան 10%-ից սկսած, ժամկետը` մինչև 6 տարի, արտոնյալ ժամանակահատվածը` մինչև 2 տարի:

«2008թ. սկսած մենք համագործակցում ենք OFID կազմակերպության հետ և բարձր ենք գնահատում այս կազմակերպության ներդրումը Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում: Մենք կարևորում ենք OFID կազմակերպության շարունակական պատրաստակամությունը համագործակցելու Ինեկոբանկի հետ և վստահ ենք, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Նշենք, որ Ինեկոբանկն ունի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ: Այսօր Ինեկոբանկը ակտիվ համագործակցություն է ծավալում 20-ից ավելի միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից 2011թ. սկզբից ներգրավվել է  30 մլն. ԱՄՆ դոլարից ավել միջոցներ և մինչև տարեվերջ նախատեսել է ներգրավել ևս 20 մլն. ԱՄՆ դոլար:

OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ.-ին OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ հարավ-հարավ համագործակցությանն աջակցելու նպատակով՝ OPEC-ի ոչ անդամ երկրներին օգնություն մատուցելով: Մինչ այսօր OFID-ը տրամադրել է ավելի քան 13,4 մլրդ. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ զարգացման ամենամեծ կարիք ունեցող 130 երկրներին:

“Ինեկոբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ.-ին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մասնավոր հատվածի, մասնավորապես՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, և նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը՝ տրամադրելով բարձրորակ բանկային ծառայություններ: 2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Ինեկոբանկի ակտիվները կազմեցին 69.9 մլրդ. ՀՀ դրամ, իսկ կապիտալը` 13.2 մլրդ. ՀՀ դրամ:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01