Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Սահմանապահ Չինարիում առողջապահական կարևոր հարցեր են լուծվել. Վիվա-ՄՏՍ-ն ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ամփոփել են պիլոտային ծրագրի արդյունքը
20/12/2022 15:55
Կիսվել

Սահմանապահ Չինարիում առողջապահական կարևոր հարցեր են լուծվել. Վիվա-ՄՏՍ-ն ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ամփոփել են պիլոտային ծրագրի արդյունքը

Հայրենիքն սկսվում է սահմանից: Այն պաշտպանելու պատրաստակամությունը կարող է դրսևորվել ոչ միայն զինվորագրվելու, այլև տարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս տրամաբանության շրջանակում, պիլոտային կարևոր՝ ատամնաբուժական անվճար ծրագիր է իրականացվում սահմանապահ Չինարի գյուղում: Շուրջ քառասուն տարվա տխուր իրականությունը հաջողվել է փոխել Վիվա-ՄՏՍ-ի ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործընկերության արդյունքում:

Տեխնիկապես ոչ կիրառելի, ֆունկցիոնալ որևէ հնարավորություն չունեցող բուժկետի ատամնաբուժական նախկին աթոռը փոխարինվել է նոր ու ժամանակակից աթոռով: Առավելապես հանգստյան օրերին՝ մայրաքաղաքից Չինարի ժամանող մասնագետներն աշխատում են կամավորության սկզբունքով: Ակնկալվող արդյունք ստանալուն նպաստում են նվիրումն ու ֆունկցիոնալ բոլոր հնարավորություններով օժտված՝ բարձրակարգ, ժամանակակից սարքավորումների առկայությունը: Ծրագիրը չինարեցիներին թույլ է տալիս բուժում ստանալ առավելագույն հարմարավետությամբ. ռենտգեն հետազոտություն անցնել և ախտորոշում ստանալ բժշկական աթոռից չիջնելով, ինչպես նաև մոռանալ գյուղից մարզկենտրոն մեկնելու՝ նախկինում ձևավորված անհրաժեշտությունը: Շտապ դեպքերում սպասարկումից բացի, հասանելի են բուժումը, պլոմբավորումը, պրոթեզավորումը:

Ատամնաշարի՝ տարիների բարձիթողի վիճակի և սթրեսի պատճառով խորացած խնդիրները լուծելու համար, մայրաքաղաքից ժամանած մասնագետները ձգտում են աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այցելուների գրանցմանը և կարիքների գնահատմանը զուգահեռ՝ առաջարկվում է նաև բուժում: Արդեն իսկ աջակցություն է ստացել տարբեր խնդիրներ ունեցող 65 բուժառու: Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցողների համար կազմակերպվել է նվազագույնը 5 այց: Աջակցություն ստանալու իրենց հերթին դեռևս սպասում է գրանցված 60 չինարեցի: Լավագույն բուժումը համարելով կանխարգելումը՝ բժիշկ-կամավորները Չինարիի դպրոցականների շրջանում ատամների խնամքի վերաբերյալ դասընթաց են նախաձեռնել:

«Սահմանապահ գյուղերի բնակիչներն ապրում են սթրեսի պայմաններում: Մարդիկ կան, որ հագուստով են քնում, որովհետև չգիտեն՝ գիշերն ինչ կլինի: Այդ սթրեսն առաջացնում է առողջական խնդիրներ: Շատ կարևոր է, որ Վիվա-ՄՏՍ-ն այս տարի դարձավ մեր գործընկերը: Դրա շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այս պիլոտային ծրագիրը: Հայրենիքին օգուտ տալու համար պարտադիր պայման չէ զենք վերցնելը, թեև պետք է նաև դրան պատրաստ լինել: Հայրենիքին օգուտ տալու տարբեր ձևեր կան: Դրանցից մեկն էլ նման ծրագրերն ու կամավորական լինելու պատրաստակամությունն է»,- ասել է «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչյա Գրիգորյանը:

Շուրջ երեք ամիս իրականացվող ատամնաբուժական պիլոտային անվճար ծրագիրը կավարտվի տարեվերջին: Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի և «Աթենաս» բարեգործական հիմնադրամի աջակցությունը:

Չինարիում Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը հասցրել են գնահատել ոչ միայն որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող կառույց: Տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, լուսադիոդային փողոցային լուսավորության համակարգ է գործարկել, կառուցել է խմելու ջրի պոմպակայան և ոռոգման համակարգ:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65