Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 28 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
07/12/2011 12:29
Կիսվել

ԱՄՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 28 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

ԱՄՆ փոստային ծառայությունը հայտարարել է սպասվող մասսայական կրճատումների մասին: Սպասվում է, որ այս խոշոր կառույցը, որն ավելի քան 650 հազար մարդու ապահովում է աշխատանքով, արդեն հաջորդ տարի կկրճատի 28 հազար աշխատատեղ: Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ` 2012 թվականին ԱՄՆ փոստային ծառայությունը կփակի իր 461 շրջանային կենտրոններից 252-ը, որի արդյունքում կկարողանա տնտեսել շուրջ 3 մլրդ դոլար: Նման քայլն, ըստ վերլուծաբանների, կանխատեսելի էր:

2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ փոստային ծառայությունը` USPS-ն (United States Postal Service), կրել էր զգալի վնասներ: Ինչպես հայտարարել էին USPS-ի ներկայացուցիչները` փոստային ծառայության ֆինանսական կայունությունն, առանց պետական աջակցության և անհրաժեշտ միջոցառումների, կարող է «փլուզվել»: Այս համատեքստում, որպես անհրաժեշտ քայլ նշվել էր նաև աշխատատեղերի կրճատումը:

Նշենք, որ նախորդ ամիս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սենատը մշակում է նախագիծ` ԱՄՆ փոստային ծառայության աշխատանքների վերակազմավորման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել այս կառույցի գործունեության շրջանակները` իրավունք տալով իրականացնել նաև գարեջրի, գինու և ոգելից այլ խմիչքների փոստային մատակարարում:

Վերջին չորս տարիների կտրվածքով ԱՄՆ փոստային ծառայությունը կրել է շուրջ 20 մլրդ դոլարի վնաս և մեկ տարվա ընթացքում կրճատել ավելի քան 7500 աշխատատեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52