Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԲՐՈԿԸ դարձել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող
03/03/2023 15:35
Կիսվել

ԱՐՄԲՐՈԿԸ դարձել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող

2023 թվականի մարտի 1-ից ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունն իրականացնելու է Ակբա բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) շրջանառվող բաժնետոմսերի շուկա ստեղծողի գործառույթները: 

Ակբա բանկի՝ 55 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով հասարակ անվանական բաժնետոմսերն ընդգրկված են AMX-ի «Ա» լավագույն ցուցակում և ներկայում ամենաակտիվ շրջանառվող արժեթղթերից են։ Միայն վերջին ամսվա ընթացքում Ակբա բանկի բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը կազմել է շուրջ 42 մլն ՀՀ դրամ:  

Շուկա ստեղծողի կարգավիճակում ԱՐՄԲՐՈԿՆ իրականացնելու է բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի անընդհատ գնանշումներ՝ ապահովելով Ակբա բանկի բաժնետոմսերի բացարձակ իրացվելիությունը երկրորդային շուկայում: 

Ըստ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի՝ բորսայում  ԱՐՄԲՐՈԿ ընկերության ներգրավումը՝ որպես Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող, ևս մեկ քայլ է բանկի առկա և ապագա բաժնետերերի համար արժեթղթերի գնման և վաճառքի շահավետ պայմանների ստեղծման ուղղությամբ:  Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով այն կնպաստի շուկայում բանկի բաժնետոմսերի շրջանառության ծավալների հետագա ավելացմանը և բանկի արժեթղթերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:   

ԱՐՄԲՐՈԿԻ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը ևս շեշտեց բորսայում շուկա ստեղծողի առկայության կարևորությունը՝ արժեթղթի շրջանառության ցուցանիշների և գնագոյացման գործընթացի տեսանկյունից: Նա նշեց, որ, իբրև Հայաստանում ֆոնդային բորսայի հիմնադիր անդամ, ԱՐՄԲՐՈԿՆ ունի լայն փորձ՝ մասնավորապես շուկա ստեղծողի գործառույթների կազմակերպման բնագավառում: Ըստ Կայֆաջյանի, ԱՐՄԲՐՈԿՆ ուրախ է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ակբա բանկի հետ համագործակցելու այս համապարփակ նախաձեռնության շրջանակում և պատրաստ է ինչպես բանկին, այնպես էլ նրա բաժնետերերին մատուցել ամենաբարձր որակի ծառայությունները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52