Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ՍԹԱՐ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
02/02/2012 16:23
Կիսվել

ՍԹԱՐ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2011 թվականը ՍԹԱՐ առևտրային ցանցի  համար մեծ փոփոխությունների տարի էր: Նախ հայտարարվեց ընկերության բաժնետերերի փոփոխության ու ռեբրենդինգի գործընթացի մեկնարկի մասին, իսկ այնուհետև սկսվեց ցանցի ընդլայնման ակտիվ քաղաքականությունը: ՍԹԱՐ-ի գրանցած տարեկան զարգացումների և  2012 թվականի ծրագրերի շուրջ «Բիզնես 24»-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ:

– Պրն .Քերոբյան, ինչպե՞ս ամփոփեց ՍԹԱՐ-ն իր համար շրջադարձային 2011 թվականը, և ինչպիսի՞ն է ընկերության ռազմավարությունն այս տարվա համար:
–  Նախորդ տարին, իսկապես, շրջադարձային էր ՍԹԱՐ-ի համար: Ընկերությունը «տառապող» վիճակից մուտք գործեց վերականգնման ու զարգացման փուլ, որի ընթացքում մեզ հաջողվեց վերականգնել ապրանքային տեսականին ու հարաբերությունները մատակարարների ու հաճախորդների հետ: Նախորդ տարին ՍԹԱՐ-ի համար կարևորվեց նաև խանութների ցանցի ընդլայնմամբ, մասնավորապես նաև Ֆրեշ սուպերմարկետների կլանմամբ: Այսօր կարելի է ասել, որ ընկերության վերականգնման փուլն արդեն ավարտվել է, և այժմ մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել ՍԹԱՐ բրենդի ուժեղացմանն ու բրենդի հիմքում դրված արժեքների կայացմանը: Այդ արժեքներն են` որակն և թարմությունը, արժեքավոր առաջարկը, պատասխանատվությունը, լոկալությունն ու առաջադեմ լինելը:
Ինչ վերաբերում է ՍԹԱՐ-ի 2012 թվականի ռազամավարությանն, ապա այն, ինչպես և 2011 թվականին, ուղղված է լինելու հնարավոր այն ցնցումների և ռիսկերի կանխատեսմանն ու դիմագրավմանը, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես արտաքին տնտեսական զարգացումներով, մեր հարևան երկրների քաղաքական ու ռազմական խնդիրներով, այնպես էլ` ներտնտեսական ու ներքաղաքական դրսևորումներով: 2012 թվականն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և Ռուսաստանում, ընտրությունների տարի է, ինչն, անշուշտ, իր տնտեսական ազդեցությունը կթողնի մեր երկրի ընդհանուր ներդրումային միջավայրի ու տնտեսական ակտիվության վրա:

– Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօր մրցակցությունը ՀՀ մանրածախ առևտրի ոլորտում: Շուկայի ո՞ր սեգմենտում է ՍԹԱՐ-ը ձգտում կենտրոնանալ:
– Հայաստանի քաղաքակիրթ մանրածախ առևտրի ոլորտում այսօր կան մի քանի խոշոր խաղացողներ` 4-5 առևտրային ցանց, որոնց, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում մանրածախ առևտրի ոչ ավել, քան 15%-ը: Շուկայում հիմնական պայքարը ընթանում է մեր` ՍԹԱՐ-ի և Երևանի Սիթի-ի միջև, և այս մրցակցությունը միշտ չէ, որ հավասար է: Մեր մրցակիցը մի շարք ապրանքային շուկաներում մոնոպոլ դիրք ունի: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մեր հնարավորությունների սահմանում պայքարել շուկայում մեր մասնաբաժնի ընդլայնման ուղղությամբ: Մենք ընտրել ենք զարգացումը` փոքր խանութների միջոցով, մինչդեռ մեր մրցակիցը ընտրել է լայնաֆորմատ խանութներով զարգանալու ուղին: Մեր գնահատմամբ` մեր ընտրած զարգացման ուղի առավել արդարացի է, քանի որ այս դեպքում իրատեսական է նաև Երևանից դուրս`  համեմատաբար փոքր քաղաքներում զարգացումը: Այս տարվա համար մենք նախատեսում ենք ևս 20 նոր խանութների բացում, որոնց 10-ը բաժին կընկնի մարզերին: Մենք նպատակ ենք հետապնդում մոտակա 2-3 տարիների ընթացքում ապահովել մեր ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում` այդպիսով վերածվելով ազգային առևտրային ցանցի:
Շուկայի սեգմենտավորման առումով նշեմ, որ ռեբերնդինգի արդյունքում ՍԹԱՐ-ի համար որոշվեց մասսայական շուկայից տեղափովել միջին և մերձմիջին շուկա` որպես հաճախորդների բազա ընտրելով միջին, ինչպես նաև միջինից մի քիչ բարձր ու մի քիչ ցածր եկամուտներ ունեցող խավը: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նաև մասսայական շուկան: Այս նպատակով մշակվում են հատուկ մարքեթինգային գործիքներ, ինչպիսին էր, օրինակ, սպառողական զամբյուղը: Ներկայումս բանկերի միության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ ներդրվում է նաև նոր ծրագիր, որը նախատեսված է թոշակառուների համար: Այս ծրագիրը թույլ կտա թոշակառուներին իրենց թոշակային քարտերով օգտվել հատուկ զեղչերից: Սպասվում է, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2-3 ամսվա ընթացքում: Մեր հաճախորդներին առավել արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար նախատեսում ենք նաև հաճախորդների նախասիրությունների գնահատման ծրագրի` CRM-ի ներդրում:

– Նշվեց տարվա ընթացքում ևս 20 խանութների բացման մասին: Ցանցի այս ընդլայնումը տեղի կունենա սեփական խանութների բացմա՞մբ, թե՞ նախատեսվում են նոր կլանումներ:
– ՍԹԱՐ-ի ցանցի ընդլայնումն այս տարի տեղի կունենա ինչպես օրգանական աճով, այնպես էլ գործող խանութների գնմամբ, սակայն այնպիսի սենսացիոն ձեռքբերում, ինչպիսին Ֆրեշն էր, չի լինի: Կարող են լինել առանձին գործող խանութների ձեռքբերումներ: Մեզ համար կարևորը խանութի տեղն է: Մենք գտնում ենք, որ միայն լավագույն տեղերում նոր խանութներ բացելով հնարավոր կլինի էական առավելության հասնել մեր մրցակիցներից:

– 2012 թվականին ՍԹԱՐ-ում ապրանքային տեսականու ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
– Այս տարին ապրանքային տեսականու ընդլայնման առումով բավականին ոգևորիչ տարի է լինելու: Էապես թարմացվելու է ապրանքային տեսականին: Փորձելու ենք մեր ցանց ներմուծել զարգացած շուկաներում իրենց լավ դրսևորած մի շարք ապրանքային կատեգորիաներ: Նոր ապրանքային տեսականու ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է, և նախատեսվում է, որ մինչև մարտ ամիսը մի շարք հետաքրքիր ապրանքներ արդեն կհայտնվեն մեր խանութներում:  

– ՍԹԱՐ-ի կողմից առաջարկվող ապրանքների ընդհանուր ծավալում որքա՞ն է  կազմում ցանցի սեփական` ՍԹԱՐ բրենդով ներկայացվող ապրանքների տեսակարար կշիռը և արդյո՞ք նախատեսվում է ցուցանիշի աճ:
– Ցանցի ընդլայնմանը զուգընթաց, իհարկե, աճում է նաև ցանկությունն ընդլայնել սեփական ապրանքանիշի  տեսականին: ՍԹԱՐ ապրանքանիշի ապրանքատեսականու արտադրողների ընտրության հարցում մենք առաջնորդվում ենք և ներքին արտադրողների առաջարկներով, և ներմուծում ենք դրսից: 2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով սեփական ապրանքանիշի ապրանքների տեսակարար կշիռը ՍԹԱՐ-ի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 3%: Մենք նախատեսում ենք, որ այս տարի միջին ցուցանիշը կտատանվի 5%-ի սահմաններում:

– ՍԹԱՐ-ն իր խանութներում կիրառում է տարբերակված ապրանքային և գնային քաղաքականություն: Որքանո՞վ է այս մոտեցումն արդարացված:
– Այո, ՍԹԱՐ-ը շարժվում է տարբերակված ապրանքային և գնային քաղաքականությամբ: Դա մեր բրենդային արժեքներից մեկն է` լինել մոտ: Այսինքն, թե ապրանքային տեսականիով և թե գների մակարդակով լինել մոտ տեղի բնակչությանը: Իհարկե, այս ուղղությամբ մենք դեռ ճանապարհի մի մասն ենք անցել: Տարբերակված քաղաքականությունը հիմնականում երևում է թարմ ապրանքների տեսականուց և գնից: Նման մոտեցումն, անշուշտ, ունի նաև բիզնես իմաստ: Կենտրոնի խանութներում մենք ունենք առավել բարձր գնողությամբ հաճախորդներ, բայց փոխարենն այս խանութների համար տալիս ենք առավել բարձր վարձ: Նման պարագայում մենք կարող ենք մեզ թույլ տալ այս խանութներում ունենալ առավել բարձր գներ, քան ծայրամասերի խանութներում, որտեղ վճարունակ հաճախորդների թիվն այնքան էլ մեծ չէ: Մենք գտնում ենք, որ միայն նման «խառնուրդային» մոտեցման դեպքում է հնարավոր ունենալ այնպիսի առաջարկ, որը հետաքրքիր կլինի մեր խանութների թիրախային տիրույթում գտնվող հաճախորդների համար:

– 2011 թվականի վերջին ՍԹԱՐ-ը հայտարարեց IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) իրականացնելու իր մտադրության մասին: Ի՞նչ նորություններ կան այս ուղղությամբ:
– Ներկայումս մենք շարունակում ենք IPO-ի ուղղությամբ քննարկումները կենտրոնական բանկի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի, ինչպես նաև ներդրումային ու բանկային գործունեություն իրականացնող մեր գործընկերների հետ, սակայն, անկեղծ ասած, IPO իրականացնելու մեր ցանկությունը փոքր-ինչ մարել է` առավելապես պայմանավորված այն սպասումներով, որ 2012 թվականը բավականին լարված և ռիսկային տարի է լինելու: Մենք այսօր փորձում ենք հասկանալ` պատրաստ ենք արդյո՞ք դիմագրավել գործընթացի հետ կապված ռիսկերը` միևնույն ժամանակ փնտրելով կապիտալի համալրման այլ միջոցներ: IPO-ն մենք դիտարկում ենք որպես կապիտալի համալրման հնարավոր գործիքներից մեկը, բայց ոչ ամենաքիչ ռիսկայինը: Այս պահին մեր ընկերությունը չունի ֆինանսական համալրման կարիք, սակայն մենք ուսումնասիրում ենք կապիտալի համալրման հնարավոր միջոցները, որպեսզի ընկերությունը միշտ գտնվի ապահով անկյունում:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95