Բիզնես

USD BUY - 376.00-1.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.93-0.04 WTI - 63.67-0.33
COMEX:  GOLD - 4876.60+0.34 SILVER - 72.26-6.20
COMEX:  PLATINUM - 2011.60-1.63
LME:  ALUMINIUM - 3027.00-0.95 COPPER - 12903.00+0.09
LME:  NICKEL - 17071.00+1.45 TIN - 46458.00-0.29
LME:  LEAD - 1955.50-0.38 ZINC - 3302.00-0.65
FOREX:  USD/JPY - 156.71-0.06 EUR/GBP - 1.1786-0.08
FOREX:  EUR/USD - 1.1786-0.08 GBP/USD - 1.3544-0.68
STOCKS RUS:  RTSI - 1126.36-0.95
STOCKS US: DOW JONES - 48908.72-1.20 NASDAQ - 22540.59-1.59
STOCKS US: S&P 500 - 6798.40-1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 54253.68+0.81 TOPIX - 3699.00+1.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26559.95-1.21 SSEC - 4065.58-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10309.22-0.90 CAC40 - 8238.17-0.29
STOCKS EUR:  DAX - 24491.06-0.46
06/02/2026  CBA:  USD - 377.7-0.31 GBP - 512.84-0.8
06/02/2026  CBA:  EURO - 445.38-0.18
06/02/2026  CBA:  GOLD - 58862-1723 SILVER - 955.8-145.2
HSBC ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 17 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
27/02/2012 15:24
Կիսվել

HSBC ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 17 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Բրիտանական HSBC Holdings բանկային խումբն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, HSBC-ի զուտ շահույթն աճել է 27.6%-ով և կազմել 16.797 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի ապահոված շահույթը մինչև հարկումն աճել է 15%-ով և կազմել 21.872 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ համախառն գործառնական եկամուտներն, աճելով 4.3%-ով, կազմել են 83.461 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ եվրոպական պարտքային ճգնաժամի պայմաններում կապիտալի շուկայում շարունակաբար աճող զգուշավորությամբ և նվազող ակտիվությամբ պայմանավորված` նախորդ մեկ տարվա արդյունքներով HSBC բանկի ներդրումային ստորաբաժնման ապահոված շահույթը կրճատվել է 24%-ով և կազմել 7 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ HSBC բանկային խումբը ներկայումս իրականացնում է իր բիզնեսի վերակազմավորման գործընթաց, որի շրջանակներում մինչև 2013 թվականը նախատեսվում է 30 հազար աշխատատեղի կրճատում և միաժամանակ 15 հազար նոր աշխախատեղի ստեղծում` զարգացող շուկաներում: HSBC-ն մտադիր է վերակազմավորման գործընթացի արդյունքում տնտեսել 3.5 մլրդ ԱՄՆ դոլար:

HSBC Holdings-ն իր շուկայական կապիտալիզացիայի մակարդակով Եվրոպայի խոշորագույն բանկն է: Այն ներկայացված է աշխարհի շուրջ 85 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 300 հազարը:

06/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.7
-0.31
Եվրո (EUR)
445.38
-0.18
Ռուբլի (RUR)
4.9058
-0.0329
Լարի (GEL)
140.39
-0.06
58862
-1723
Արծաթ
955.8
-145.2