Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Forbes. Աշխարհի միլիարդատերերը, 2023թ.
05/04/2023 18:53
Կիսվել

Forbes. Աշխարհի միլիարդատերերը, 2023թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2023թ.-ի ամենահարուստների ցուցակը, որի մեջ տեղ է զբաղեցրել 2,640 միլիարդատեր՝ 12.2 տրլն ընդհանուր կարողությամբ։ 2022թ.-ի համեմատ ցուցակը կրճատվել է 28 հորիզոնականով, իսկ ընդհանուր կարողության ցուցանիշը նվազել է 500 մլրդ դոլարով։

Միլիարդատերերի գրեթե կեսի մոտ արձանագրվել է կարողության ծավալի անկում։ Այլևս միլիարդատեր չէ 254 գործարար, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կրիպտո-գործարարները։ Միլարդատիրոջ կարգավիճակը կորցրել է նաև հայտնի ռեփեր Քանյե Վեսթը։

Վերջին տարում կարողության ամենամեծ աճ են արձանագրել Բեռնառ Առնոն՝ +53 մլրդ դոլար, Ամանսիո Օրտեգան՝ +17.7 մլրդ դոլար, Քոլին Ժենգը՝ +18.9 մլրդ դոլար և Լոու Թաք Կվոնգը՝ +21.8 մլրդ դոլար։

Ցուցակում տեղ գտած միլիարդատերերից 735 ներկայացնում են ԱՄՆ, 495՝ Չինաստանը, 169՝ Հնդկաստանը, 126՝ Գերմանիան, 105՝ Ռուսաստանը։ Առաջին անգամ ցուցակում ներկայացված է Հայաստանը՝ Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1.2 մլրդ դոլար, իսկ թե ովքեր են ցուցակի մնացած 8 հայ միլիարդատերերը՝ կարդացեք այստեղ։

Միլիարդատերերից ամենատարեցը 101 տարեկան է՝ Ջորջ Ջոզեֆ (1.3 մլրդ դոլար)։ 15 միլիարդատեր 30 դեռևս չկա 30 տարեկան, դրանցից ամենաերիտասարդը Կլեմենտե Դել Վեքիոն է, որը արևային ակնոցների համաշխարհային առաջատար իտալական EssilorLuxottica-յի հիմնական բաժնեթեր Դել Վեքիո ընտանիքի 6 ժառանգներից մեկն է։

Ցուցակում առաջին անգամ հայտնվել է 150 միլիարդատեր, որոնց մեջ են հայտնի մարզիկներ ԼեԲրոն Ջեյմսը՝ 1 մլրդ դոլար և Թայգեր Վուդսը՝ 1.1 մլրդ։

Ցուցակի առաջատար տասնյակը.

Այսպիսով, Ֆորբսի միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակը գլխավորում է լյուքս դասի ոլորտի արքա Բեռնար Առնոն, որի կարողությունն աճել է 53 մլրդ դոլարով և կազմել 211 մլրդ դոլար։

Tesla-յի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ տեղում է. նրա կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով և կազմել 180 մլրդ դոլար։

Եռյակը եզրափակում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը նվազել է 57 մլրդ դոլարով և կազմել 114 մլրդ դոլար։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը չորրորդն է, նրա կարողությունն աճել է մեկ միլիարդ դոլարով և կազմել 107 մլրդ դոլար։

Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը հինգերորդն է, նրա կարողությունը նվազել է 12 մլրդ դոլարով և կազմել 106 մլրդ դոլար։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վեցերորդն է, նրա կարողությունը նվազլե է 25 մլրդ դոլարով և կազմել 104 մլրդ դոլար։

Յոթերորդ հորիզոնականում Մայքլ Բլումբերգն է։ Նյու-Յորքի նախկին քաղաքապետի կարողությունն աճել է 12.5 մլրդ դոլարով և կազմել 94.5 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում մեդիամագնատ Կառլոս Սլիմն է, նրա կարողությունն աճել է 11.8 մլրդ դոլարով և կազմել 93 մլրդ դոլար։

Մուկեշ Ամբանին իններորդն է, հնդիկ միլիարդատիրոջ կարողությունը նվազել է 7.3 մլրդ դոլարով և կազմել 83.4 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է Սթիվ Բալմերը, որի կարողություն նվազել է 10.7 մլրդ դոլարով և կազմել 80.7 մլրդ դոլար։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88