Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Orion Summit 2023-ը կընդգրկի հանդիպումներ ու քննարկումներ Նյու Յորքի մի շարք հեղինակավոր հաստատություններում
28/04/2023 14:18
Կիսվել

Orion Summit 2023-ը կընդգրկի հանդիպումներ ու քննարկումներ Նյու Յորքի մի շարք հեղինակավոր հաստատություններում

Հունիսի 19-22-ին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023-ի մասնակիցների համար կազմակերպվել են մի շարք այցելություններ առաջատար կրթական, ֆինանսական հաստատություններ, նյույորքյան ստարտափներ ու վենչուրային ընկերություններ:

Գագաթնաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարանը: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը կգլխավորի Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Ֆերնանդոյի հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը  20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում: 

Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջայց կատարելու We Work-ում, որի տարբեր տարածքներում գործում են Fortune 500 հաջողակների ցանկում ընդգրկված ընկերությունների մեկ երրորդը՝ Microsoft-ը, UBS-ը, Pinterest-ը և այլն: Այցելության մեկ այլ հասցե է բիզնեսի և միջոցառումների հեղինակավոր ակումբը՝ Նյու Յորքի Harvard Club-ը: 

Orion Summit 2023-ը տեղի կունենա «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովին մասնակցելու համար կարելի է գրանցվել  պաշտոնական կայքի միջոցով:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11