Բիզնես

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հրապարակել է 2022-ի տարեկան կայուն զարգացման զեկույցը
26/05/2023 14:03
Կիսվել

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հրապարակել է 2022-ի տարեկան կայուն զարգացման զեկույցը

Զեկույցը ներկայացնում է ՖՄԻ-ի առաջընթացը մեծամասամբ անծուխ ընկերություն դառնալու ճանապարհին մինչդ ընկերությունը շարունակում է վերջնական փոխակերպման գործընթացը:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (ՖՄԻ) ընկերությունն վերջերս հրապարակել է չորրորդ տարեկան հաշվետվությունը։ Հիմնված լինելով կայունության գնահատման վրա՝ զեկույցը միտված է ապահովել ընկերության բիզնես մոդելի, կառավարման, ռազմավարության ու գործունեության օբյեկտիվ նկարագրությունը։ 

«Չնայած բազում փորձություններին՝ 2022թ․-ը նշանակալի տարի էր, որը մտերմացրեց մեզ ու մեր աշխատակիցներին և հնարավորություն տվեց չափելի քայլեր կատարել մեր նպատակին հասնելու համար»“, նշեց ՖՄԻ Գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը։ «Մենք շարժվում ենք մինչև 2025թ․-ը մեծամասամբ անծուխ ընկերություն լինելու ու սիգարետը աստիճանաբար դուրս մղելու նպատակին ընդառաջ։ Չնայած նրան, որ այսպիսի մեծության ու բարդության փոխակերպումը չի կարող մեկ գիշերվա ընթացքում իրականություն դառնալ, մենք նպատակադրված ենք դա կյանքի կոչել որքան հնարավոր է շուտ։ Կառուցողական ներգրավվածության միջոցով մենք կարագացնենք իմաստալից ու ազդեցիկ փոփոխությունների իրականացման արագությունն ու վերջնականապես ավարտին կհասցնենք փոխակերպման գործընթացը»։ 

ՖՄԻ-ի վերջին կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը ներկայացնում է իր նպատակին հասնելու ընկերության կատարած առաջընթացը։ Ընկերության նպատակների մասին հայտարարությունն արտացոլում է անծուխ ապագա կառուցելու ՖՄԻ-ի նպատակը՝ շեշտը դնելով ավելի քիչ վնասակար անծուխ արտադրատեսակների զարգացման, գիտական հիմնավորման և պատասխանատու առևտրայնացման վրա։ Այս ամենի նպատակն է որքան հնարավոր է շուտ փոխարինել սիգարետն ու ավելի երկարաժամկետ հեռանկարում վերածվել առողջ կենսակերպ, սպառողների բարեկեցությունն ու առողջապահությունը պաշտպանող ընկերության։

Հիմնվելով իր ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարման) շրջանակի վրա՝ ՖՄԻ-ն մշակել է ութ ռազմավարություն՝ թիրախավորելով ընկերության ազդեցության առավել հրատապ ոլորտները։  Այս ութ ռազմավարություններին զուգահեռ՝ ՖՄԻ-ը ձևավորել է 11  նպատակ, որոնք հանդիսանում են ընկերության 2025թ․ Ռազմավարական ծրագրի հիմքը, ինչպես նաև 19  հիմնական կատարողական ցուցանիշ (KPI)՝ առաջընթացը Կայունության ինդեքսին համապատասխան չափելու համար։ 

ՖՄԻ-ի կայունության ձգտումների դեմ նկրտումները հիմնականում ակտիվորեն շարունակվեցին 2022 թվականին՝ ձգտելով ազդել ինչպես ընկերության արտադրատեսակների (այն, ինչ արտադրում է), այնպես էլ իր գործունեության (ինչպես է արտադրում) վրա: 

Իր արտադրատեսակների ազդեցության սոցիալական տեսանկյունից՝ ընկերությունը շարունակեց փոխակերպվել ու քայլեր կատարել իր նպատակի ուղղությամբ, ավելին, այն շարունակեց երիտասարդներին արտադրատեսակների հասանելիության կանխարգելման ծրագրերի իրականացումը իր ուղղակի և անուղղակի մանրածախ վաճառակետերում: Գիտակցելով հետ-սպառողական արտանետումների նվազեցման կարևորությունը՝ ընկերությունը հաջողություններ գրանցեց իր անծուխ սարքերի և սպառման նյութերի հետ վերադարձի ծրագրերի իրականացման գործում և մեծացրեց էլեկտրոնային սարքերի վերանորոգման հնարավորությունները: 

Արտադրանքի ազդեցություն 

Սոցիալական 

  • ՖՄԻ-ի անծուխ արտադրատեսակների մոտ 24.9 միլիոն օգտատեր  (2021: 21.7 մլն)1
  • 32.1% զուտ եկամուտ անծուխ արտադրատեսակներից  (2021: 29.5%)2
  • 73 շուկաներ, որտեղ վաճառվում են ՖՄԻ-ի անծուխ արտադրատեսակները․ դրանցից 42%-ը գտնվում են ցածր ու միջին եկամտաբերություն ունեցող երկրներում (2021: 71, 42%)3
  • 10.7 մլրդ ԱՄՆ դոլար՝  2008թ․-ից ի վեր անծուխ արտադրատեսակների համար ծախսված ներդրումների ծավալը (2021: 9.2 մլրդ ԱՄՆ դոլար)4
  • 0.3 մլրդ ԱՄՆ դոլար՝  առողջապահական արտադրատեսակներից ստացված զուտ տարեկան եկամուտ (2021: 0.1 մլրդ  ԱՄՆ դոլար)

Շրջակա միջավայր

  • 86%: վերամշակման կենտրոններ վերադարձված ծխախոտի տաքացման սարքեր  (յուրաքանչյուր վերամշակված սարքի միջին կշռված տոկոսը) (2021: 86%)5

Սոցիալական տեսանկյունից՝ ընկերությունն ընդլայնել է ՖՄԻ աշխատակիցներին տրամադրվող ուսուցողական առաջարկները, հրապարակել և ավարտին հասցրել մարդու իրավունքների ազդեցության վեցերորդ և յոթերորդ գնահատումները Բրազիլիայում և Մալազիայում։ Շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից՝ ընկերությունը շարունակել է նվազեցնել իր գործունեության ընթացքում արտանետվող ածխաթթու գազի մակարդակը և մինչև 2040թ․-ը ջերմոցային գազերի արտանետումներից ազատվելու նպատակը։  

Գործառնական ազդեցություն

Սոցիալական

  • Ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց 40.7%-ը կանայք են․ ցուցանիշը գերազանցել է 2022թ․-ի մեր նպատակը հասնելու 40%-ի (2021: 39.7%)
  • 2018թ․-ից ի վեր Անցկացվել են մարդու իրավունքների ազդեցության 7 գնահատումներ մեծագույն ռիսկ պարունակող երկրներում (2021: 5)

Շրջակա միջավայր

  • առանց անտառահատման ռիսկի և բնական էկոհամակարգերի վնասի գնված ծխախոտի 55% մասնաբաժին (2021: 37%)
  • Եռակի A գնահատական CDP-ի կողմից՝ կլիմայի, անտառների ու ջրի անվտանգության պահպանման համար՝ երրորդ տարին անըդնմեջ։ 

Որպես կարևոր լրացում ՖՄԻ-ի 2022թ․-ի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած տվյալների՝ ըկերությունը մշակել է 12 ուսումնասիրություն ու շուկայի պատմություն, որոնք ցուցադրում ու ընդգծում են, թե ինչպես են ՖՄԻ-ի մանաճյուղերն ամբողջ աշխարհում խթանում կայունության գաղափարի տարածումը։  Բոլոր ուսումնասիրություններն ու պատմությունները հասանելի են առցանց՝ հատուկ բաժնում՝ pmi.com/sustainability․ 

«Մեր վերջին տարեկան հաշվետվությունը նպատակ ունի բավարարելու ռիսկերի և կատարողականի վերաբերյալ ավելի մանրամասն և համադրելի տեղեկատվության տրամադրման պահանջները: Մինչ մենք շարունակում ենք սովորել, փոխակերպվել և բացահայտել լուծումներ մշակելու ավելի լավ և իմաստալից ազդեցություն ունեցող ուղիներ, հուսով ենք, որ մեր թափանցիկությունն ու ներգրավված լինելու պատրաստակամությունը երկխոսություն կստեղծի նրանց հետ, ովքեր կարող են օգնել արագացնել փոփոխությունների ընթացքը» – նշել է ՖՄԻ Կայունության գծով գլխավոր տնօրեն  Ջենիֆեր Մոտլեսը։

Այցելեք pmi.com/sustainability ՝ իմանալու ավելին ՖՄԻ-ում կայունության մասին, ինչպես նաև կարդացեք  ՖՄԻ 2022թ․ Տարեկան հաշվետվությունը

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ իրականություն դրաձնելով անծուխ ապագայի գաղափարը 

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը (ՖՄԻ) առաջատար ծխախոտային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա կառուցելու և իր պորտֆոլիոյում երկարաժամկետ հիմունքներով ծխախոտի և նիկոտինի սեկտորից դուրս արտադրատեսակներ ներառելու ուղղությամբ։ Ընկերության արտադրատեսակների ներկայիս պորտֆոլիոն բաղկացած է սիգարետից ու անծուխ արտադրատեսակներից. 2008թ․-ից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 10,5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ զարգացնելու, գիտականորեն հիմնավորելու ու առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրատեսակներ այն չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերջ դնել սիգարետի վաճառքը։ Այս ամենը ներառում է ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ձևավորումը, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում։

 Ունենալով գիտական ամուր հիմք ու զգալի փորձ՝ ՖՄԻ-ը 2021թ․ փետրվարին հայտարարեց իր նպատակի մասին՝ ընդարձակել գործունեությունն առողջապահության ոլորտում և Vectura Fertin Pharma դուստր ընկերության միջոցով բարելավել մարդկանց կյանքը՝ առողջական անխափան ծառայությունների մատուցման միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com։

  1. Թվերը վերաբերում են IQOS-ի ընդհանուր օգտագործողներին: Տե՛ս 2022 թվականի PMI տարեկան հաշվետվության 205-209 էջերի բառարանը: 
  2. Անծուխ արտադրատեսակների հետ կապված զուտ եկամուտների սահմանման համար տե՛ս 2022 թվականի ՖՄԻ տարեկան հաշվետվության 205-209 էջերի բառարանը: 2022 թվականի ցուցանիշը ներառում է Swedish Match-ից ստացված զուտ եկամուտները 2022 թվականի նոյեմբերի 11-ից (ձեռքբերման ամսաթիվը) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 2021 թ. ճշգրտված զուտ եկամուտները բացառում են Սաուդյան Արաբիայի մաքսային գնահատումների ազդեցությունը։ 
  3. Ցածր ու միջին եկամտաբերության երկրների դասակարգումը հիմնված է 2022թ․ Համշխարհային բանկի զեկույցի վրա։ 
  4. Ներդրումներն արտացոլում են հետազոտությունները, արտադրանքի և կոմերցիոն զարգացումը, արտադրական կարողությունները, գիտական հիմնավորումները և չափահաս ծխողների տեղեկացվածության ուսումնասիրությունները: 
  5. Ներառյալ վերամշակումը (80%) և այրումը էներգիայի վերականգնմամբ (6%): 2022 թվականի ցուցանիշը բացառում է Ռուսաստանի տվյալները։

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88