Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վիվա-ՄՏՍ. Ենթակառուցվածքների զարգացման չորս ծրագիր սահմանապահ Կողբում
15/06/2023 12:28
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Ենթակառուցվածքների զարգացման չորս ծրագիր սահմանապահ Կողբում

Արդի տեխնոլոգիաների կիրառում, էներգախնայող համակարգերի տեղակայում, ենթակառուցվածքների զարգացում և սահմանապահ գյուղն ուշադրության կենտրոնում պահելու ձգտում: 2019 թվականից սահմանապահ Կողբում այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր տարիների ընթացքում չորս ծրագիր են իրականացրել այս գյուղում: Դրանց արդյունքը կարևոր է սահման պահող գյուղացու համար:

Տավուշի մարզի ամենամեծ գյուղն ամբողջությամբ լուսավորելը ֆինանսական զգալի միջոցներ և ժամանակ է պահանջում: Գյուղացու կողքին կանգնելու նպատակով տարիների գործընկերներն ընտրել են փոքրիկ ծրագրերով, բայց հետևողական ջանքերով խնդիրը լուծելու ճանապարհը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն փողոցների մի մասի լուսավորության համար 3 ծրագիր են իրականացրել: Դրանցում մասամբ իր ներդրումն է ունեցել նաև համայնքը:

2020թ.-ի ընթացքում Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Ընդհանուր ցուցանիշը փոխվել է նաև 2022 թվականին. տեղադրվել է ևս 58 LED լուսարձակ, լուսավորվել է 2.2 կմ ճանապարհ: Այսպիսով՝ երեք ծրագրի արդյունքում Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի ջանքերով գյուղում տեղադրվել է 145 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 5600 մետր երկարությամբ ճանապարհ։

«Հայրենիքը գյուղերից է սկսվում: Պետք է ավելի ուշադիր լինել գյուղերի հանդեպ: Լուսավորության արդի համակարգն անվտանգության հարց է լուծում, բարեկեցիկ կյանք է ապահովում և համայնքի միջոցներն է խնայում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մոտավորապես 15-20 % խնայողություն է արձանագրվում: Վստահ եմ, որ սահմանամերձ բոլոր գյուղերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ այդտեղ ապրող մարդիկ հողը պաշտպանելու, երկիրը չլքելու խնդիր ունեն: Պետք է այնպես անենք, որ կրթության համար մայրաքաղաք մեկնած երիտասարդն այստեղ վերադառնա», – ասել է Կողբի վարչական ղեկավար Արարատ Թամազյանը:

Կողբում գործընկերների առաջին համատեղ ծրագիրն իրականացվել է չորս տարի առաջ թիվ 1 մանկապարտեզում: 1965 թվականին կառուցված ոչ տիպային շինությունը տարիներ շարունակ ձմռանը ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Դա եղել է բարդ ու երեխաների համար ռիսկային գործընթաց: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով շենքն սկսել են ջեռուցել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ արևային ջրատաքացուցիչներով համալրված կենտրոնացված համակարգով:

«2019 թվականից ունենք ջեռուցման կենտրոնացված համակարգ: Տարբերությունը զգալի է: Աշխատանքներն ավելի հեշտ ու լավ պայմաններում են ընթանում: Երեխաների թիվը շատացել է: Զգում ենք այդ տարբերությունը: Այն ժամանակ վառարան էր, իսկ հիմա ունենք լոկալ ջեռուցում: Ունեինք մինչև 40 սան, իսկ հիմա՝ մինչև 60»,- ասել է թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41