Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը
16/06/2023 14:32
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով: 

8 հարկ զբաղեցնող նոր գրասենյակը նախագծված է լոֆթ ոճով և հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներով։ Գործնական քննարկումների համար նախատեսված են հարմարավետ հանդիպումների սենյակներ և աշխատակիցների համար հանգստի գոտիներ՝ ներառյալ բացօթյա պատշգամբ:

«Մեր նոր գրասենյակի բացումը բանկին թույլ տվեց հրաժարվել վարձակալած անշարժ գույքից և տեղափոխել  գլխամասային գրասենյակը Երևան քաղաքի կենտրոնից հեռու՝ ավելի հանգիստ և կանաչապատ տարածք: Նոր գրասենյակի շենքի կոնցեպտն այնպիսին է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակցին առավելագույն հարմարավետություն ապահովի։ Մեր բանկի թիմային աշխատանքի հաջողությունը հարմարավետ պայմանների ստեղծումն է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ անձնակազմի հանգիստն ապահովելու համար: Գրասենյակային տարածքի ձևավորման ընթացքում մենք առաջնորդվել ենք այս երկու սկզբունքների միջև հավասարակշռություն պահպանելով»,- նշել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Մանանդյան 33/3 հասցեում։ Առաջին հարկում գործում է 24/7 ինքնասպասարկման գոտի՝ որտեղ տեղադրված են 2 բանկոմատներ և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց պլաստիկ քարտի կիրառության։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար: Բանկի շահույթը 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ։ Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վերջում բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ մանրածախ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 50 վճարային տերմինալներ։

ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52